Դդմիկով ջեռեփուկ. Ընտիր բաղադրատոմս, որ կարող էիք գտնել համացանցում

Դդմիկով ջեռեփուկ ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Դդմիկով ջեռեփուկ պատրաստելու շատ բաղադրատոմսեր կան, բայց այս մեկը, մեր կարծիքով, ամենահամեղն է, հյութեղն ու բուրավետը։

Դդմիկով ջեռեփուկ
Դդմիկով ջեռեփուկ. Հարկավոր են հետևյալ բաղադրիչները

— դդմիկ 700 գ

— աղացած հավի միս 500 գ

— ձու 2 — 3 հատ

— սամիթ

— լոլիկ 2 հատ

— սոխ 2 հատ

— պանիր 100 գ

— աղ, պղպեղ և համեմունքներ

Դդմիկով ջեռեփուկ
Դդմիկով ջեռեփուկ. Պատրաստման եղանակը

_Դդմիկի կեղևը հեռացնել, հանել սերմերը և քերել խոշոր քերիչով, աղ անել և թողնում մի քիչ, որպեսզի այն սկսի հյութը դուրս տալ։

_ 15 րոպե հետո ձեռքերով կամ քամոցով քամել։

_ Հավի կրծքամիսը կտրատել և բլենդերով կամ մսաղացով վերածել աղացած մսի։

_ Սոխը մանրացնել, կանաչիները նույնպես կտրատել։

_ Խառնել դդմիկը աղացած մսի, սոխի, կանաչիների, ձվի, աղի և պղպեղի հետ՝ ըստ ճաշակի, ավելացել նաև ճզմած սխտոր։

_ Ամեն ինչ լավ խառնել, մինչև հարթ լինի։

_ Թխելու համար նախատեսված ձևամանը թեթևակի յուղել և զանգվածը լցնել մեջը, հարթեցնել։

_ Վրան լոլիկի կտորներ շարել և ձևամանը դնել 180 աստիճան տաքացրած ջեռոցում։

_ Թխել 1 ժամ, հանել և ցանել քերած պանիր, թխել ևս մոտ 5-10 րոպե։

Դդմիկով ջեռեփուկ

Հուշում. Դդմիկի զանգվածին կարող եք ավելացնել նաև քերած կարտոֆիլ կամ արդեն տապակած շամպինիոն, աղացած հավի միսը հիանալի փոխարինվում է մսի տեսականիով։

Նման ջեռեփուկ մատուցեք թթվասերով և համեմունքներով պատրաաստված սոուսներով:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Դդմիկով կոտլետ

Խնդրում ենք Գնահատեք