Դդմիկով ռուլետներ ջեռոցում. Դյուրամարս և համեղ ուտեստ

Դդմիկով ռուլետներ ջեռոցում ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Պատրաստենք Դդմիկով ռուլետներ ջեռոցում: Այս համեղ ուտեստի համար բանջարեղենը լցոնում ենք աղացած մսով և թխում ջեռոցում։

Այն պարզ է, արագ և շատ համեղ: Գերազանց, շատ թեթև, բայց հագեցնող ընթրիքը ձեզ դուր կգա:

Դդմիկով ռուլետներ ջեռոցում

Դդմիկով ռուլետներ ջեռոցում. Անհրաժեշտ բաղադրիչները

_Դդմիկ 3 — 4 հատ

_Գազար 1 հատ

_Սոխ 1 հատ

_Աղացած միս 500 գր

_Բրինձ 0,5 բաժակ

_Աղ, պղպեղ, համեմունքներ՝ ըստ ճաշակի

_Թթվասեր 150 գր

_Կետչուպ 150 գր

_Ջուր 1 բաժակ

Դդմիկով ռուլետներ ջեռոցում

Դդմիկով ռուլետներ ջեռոցում

Դդմիկով ռուլետներ ջեռոցում. Պատրաստման եղանակը

_Ընտրեք մեծ դդմիկ, որպեսզի ռուլետների համար մեծ ու երկար շերտեր ստացվեն։

_Բանջարեղենի կեղևահանող հարմարանքի օգնությամբ դդմիկը շերտերով կտրատել։

_Վերցնել ցանկացած աղացած միս և խառնել հում բրնձի, շոգեխաշած բանջարեղենի՝ սոխի և գազարի, տարբեր համեմունքների հետ։

_Աղ և պղպեղ անել, զանգվածը ձեռքերով լավ խառնել, մինչև հարթ լինի։

_Դդմիկի յուրաքանչյուր շերտի վրա դնել միջուկը և խողովակաձև փաթաթել, դնել ջեռոցի ամանի մեջ։

_Սոուսի համար խառնել ջուրը, թթվասերն ու կետչուպը, համեմունքները, աղը, անուշաբույր կանաչիները։

_Սոուսը կարելի պատրաստել ըստ ցանկության և օգտագործել սերուցք, տոմատի մածուկ և այլ մթերքներ։

_Կարելի է նաև բանջարեղենով սոուս պատրաստել, ինչպես կաղամբով ռուլետների դեպքում:

_Լցնել սոուսը ռուլետների վրա:

_Թխել 190 աստիճանով մոտ 1 ժամ, բայց առաջնորդվեք ըստ ջեռոցի։

Դդմիկով ռուլետներ ջեռոցում

Այս ուտեստը շատ նուրբ է, բուրավետ, հագեցնող և հիանալի կերպով լրացվում է երիտասարդ կարտոֆիլով կողմնակի ճաշատեսակներով:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Ճավիկ տոլմա

Խնդրում ենք Գնահատեք