Դդմիկով տոլմա. Նման բան հաստատ չեք փորձել: Առաջարկում ենք պատրաստել այս համեղ ուտեստը, այն այնքան նուրբ, բուրավետ, հյութալի է, որ պարզապես հալվում է ձեր բերանում: Այս դդմիկով ռուլետները լավ են պահում իրենց ձևը և չեն քանդվում: Ցանկացած տնային տնտեսուհու համար իրական գտածո է այս բաղադրատոմսը:

Содержание
Դդմիկով տոլմա. Անհրաժեշտ բաղադրիչները
- Դդմիկ 3 հատ
- Աղացած միս 250 գ
- 1/2 բաժակ բրինձ
- Սոխ 1 հատ
- Աղ 1 թեյի գդալ
- Սև պղպեղ 1/2 թեյի գդալ
- Կծու պղպեղ ըստ ճաշակի
Լցոն
- Տոմատի մածուկ 2 ճաշի գդալ
- Թթվասեր 2 ճաշի գդալ
- Խմելի -սունելի 1 թեյի գդալ
- Ջուր 1/2 բաժակ

Դդմիկով տոլմա. Պատրաստման եղանակը
- Նախ պատրաստել լցոնը, դրա համար սոխը կտրատել հնարավորինս մանր, և խառնել աղացած մսին: Այնուհետև ավելացնել ըստ ճաշակի աղ, սև պղպեղ, կծու պղպեղ:
- Պատրաստի համեմած միսը լավ խառնել, ապա ավելացնել լվացած բրինձը և նորից մանրակրկիտ խառնել: Աղացած միսը թողնել թրմվի:
- Այնուհետև վերցնել դդմիկը, լվանալ հոսող ջրի տակ և երկայնքով կտրատել բարակ կտորներ: Ընտրեք ամենալայն շերտերը տոլման փաթաթելու համար:
- Դդմիկի շերտերի վրա մի փոքր աղ ցանել, տեղափոխել փլավքամիի վրա և սպասել, մինչև ավելորդ հեղուկը քամվի:
- Մանր կտրատել չօգտագործվելիք դդմիկի շերտերը և դրանք լցնել աղացած մսի մեջ: Կրկին խառնել:
- Այժմ պետք է ձևավորել դդմիկով տոլմաները, դրա համար շերտը դնել տախտակի վրա, վերցնել աղացած միսը, փոքրիկ երշիկի ձև տալ, դնել դդմիկի շերտի լայն եզրին և այն ոլորել ռուլետի նման:
- Այնուհետև շարել ռուլետները թավայի մեջ, այն դնել վառարանի ուժեղ կրակի վրա և թողնել, որ տաքանան: Մինչ ռուլետները տաքանում են, պետք է պատրաստել լցոնումը:
- Դրա համար խորը ամանի մեջ խառնել տոմատի մածուկը և թթվասերը, ավելացնել խմելի-սունելի, ջուր և ամեն ինչ մանրակրկիտ խառնել: Տոլմաների վրա լցնել ստացված խառնուրդն, այնպես, որ յուրաքանչյուր ռուլետ լավ ծածկված լինի դրանով:
- Հենց հեղուկը սկսի եռալ, թավան ծածկել կափարիչով, իջեցնել կրակը և եփեք 30-35 րոպե: Դրանից հետո անջատել կրակը և դդմիկով տոլման թող մնա փակ կափարիչի տակ ևս 10 րոպե:

Դդմիկով տոլման նրբություն է, որ պարզապես աննկարագրելի է: Անպայման պատրաստեք այս համեղ, օրիգինալ ուտեստը: Դուք հաստատ նման բան երբեք չեք փորձել:
Դդմիկով տոլման պատրաստ է:
Բարի ախորժակ:







