Դդմիկով և աղացած մսով ուտեստ. Համեղ, հագեցնող ու առողջ ուտեստի պարզ բաղադրատոմս:
Ճաշատեսակը ստացվում է աղացած մսով լցոնված բլիթների պես, բայց շատ ավելի քիչ ժամանակ կվատնեք ուտելիք պատրաստելու վրա:

Դդմիկով և աղացած մսով ուտեստ. Անհրաժեշտ բաղադրիչները
_Դդմիկ 500 գ
_Քաղցր պղպեղ 100 գ
_Աղացած միս 200 գ
_Ձու 2 հատ
_Յուղալի թթվասեր 3 ճաշի գդալ
_Ալյուր 4 ճաշի գդալ
_Պանիր 100 գ
_Սխտոր 2 պճեղ
_Աղ, պղպեղ, համեմունքներ՝ ըստ ճաշակի


Դդմիկով և աղացած մսով ուտեստ. Պատրաստման եղանակը
_Կտրել սոխը փոքր խորանարդներով և տապակել բուսական յուղով:
_Տապակի մեջ ավելացնել աղացած միս, աղ և պղպեղ, համեմել համեմունքներով`ըստ ճաշակի և տապակել զանգվածը մինչև փափկելը: Գործընթացը տևում է մոտ 10 րոպե:
_Քերել դդմիկը խոշոր քերիչով և քամել անջատված հյութը:
_Դդմիկով զանգվածը խառնել թթվասերի, ձվի և քերած սխտորի հետ:
Հուշում. Կարող եք նաև ավելացնել համեմ, ռեհան, թարմ խոտաբույսեր:
_Ավելացնել ալյուրը, լավ խառնել:
_Տապակի մեջ մի քիչ բուսայուղ տաքացնել և այնքան խմոր լցնել, որ բարակ և մեծ բլիթ պատրաստվի:
_Ծածկել և տապակել թույլ կրակով 5-7 րոպե:
_Նրբաբլիթի մի կողմում (մի շրջեք այն) դնել մի փոքր միջուկ, քերած պանիր և ծածկել մյուս կողմով: Պետք է չեբուրեկի նման ստացվի:
_Կափարիչով ծածկված տապակել մոտ 1 րոպե, մինչև պանիրը հալվի ներսում:

Այսպիսով, մենք պատրաստում ենք բոլոր նրբաբլիթները և ստանում շատ փափուկ և քնքուշ, ախորժելի և հագեցնող ուտեստ:
Մատուցեք տաք սոուսներով, պարզապես թթվասերով կամ ուղղակի կարագով:
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Ծույլ լազանյա լավաշով







