Դդմիկով և բրնձով ջեռեփուկ. Թեթև և հագեցնող ուտեստ

Դդմիկով և բրնձով ջեռեփուկ ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Հավի կրծքամսով դդմիկով և բրնձով ջեռեփուկը հիանալիորեն կզարդարի ցանկացած հյուրասիրության սեղան։

Դդմիկով և բրնձով ջեռեփուկ

Դդմիկով և բրնձով ջեռեփուկ. Անհրաժեշտ բաղադրիչները

_Դդմիկ 1 հատ

_Բրինձ 150 գր

_Պանիր 100 գր

_Գազար 2 հատ

_Սոխ 1 հատ

_Ձու 3 հատ

_Հավի կրծքամիս 250 գր

_Պրովանսյան համեմունքներ՝ ըստ ճաշակի

_Աղ՝ ըստ ճաշակի

_Ձիթապտղի ձեթ՝ ըստ ճաշակի

_Կարմիր պղպեղ՝ ըստ ճաշակի

_Կանաչիներ՝ ըստ ճաշակի

Դդմիկով և բրնձով ջեռեփուկ

Դդմիկով և բրնձով ջեռեփուկ

Դդմիկով և բրնձով ջեռեփուկ. Պատրաստման եղանակը

_Գազարը քերել, սոխը մանր կտրատել։

_Ձիթապտղի յուղով թավայի մեջ տապակել կտրատած սոխը, գազարը, հավի կրծքամիսը, համեմել աղով։

_Դդմիկը քերել, ավելորդ հեղուկը քամել, ավելացնել խաշած բրինձը, 2 ձուն, պանիրը, պրովանսյան համեմունքները, աղը և կարմիր պղպեղը։

_Ձևավորել գնդիկներ և փոսիկ անել, որի մեջ պետք է դնել մսի միջուկը։

_Բնիկները դնել ձիթապտղի յուղով յուղած տապակի մեջ, վրան լցնել հարած ձուն։

_Թխել ջեռոցում միջին ջերմության վրա՝ 20-25 րոպե։

_Զարդարել ուտեստը կանաչիներով։

Դդմիկով և բրնձով ջեռեփուկ

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Դդմիկով կոտլետներ

Խնդրում ենք Գնահատեք