Դդմիկով և պանրով կարկանդակ. Ջեռոցում պատրաստվող ամառնահամ կերակուր

Դդմիկով և պանրով կարկանդակ ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ԽՈՀԱՆՈՑ

Պարզվում է, որ Դդմիկով և պանրով կարկանդակ պատրաստելը շատ ավելի հեշտ և համեղ է։ Անպայման ծանոթացեք բաղադրատոմսին, որը հենց նրանց համար է, ովքեր արդեն հուսահատ ցանկանում են մինչև սեզոնի վերջ գտնել դդմիկ պատրաստելու նոր եղանակ:

Ի դեպ, կոշտ ֆետա պանրի փոխարեն կարող եք օգտագործել ցանկացած այլ պանիր։ Կարևորն այն է, որ դդմիկով և լոլիկով կարկանդակի վրա ստանաք ախորժելի պանրի «շերտ»:

Դդմիկով և պանրով կարկանդակ
Դդմիկով և պանրով կարկանդակ. Բաղադրիչներ

_Դդմիկ 4 հատ

_Արևածաղկի ձեթ 50 մլ

_Աղ՝ ըստ ճաշակի

_Սև պղպեղ (աղացած) ըստ ճաշակի

_Չորահացի փշրանքներ 2 ճաշի գդալ

_Ձու 5 հատ

_Մածուն 350 մլ

_Ցորենի ալյուր 2 բաժակ

_Սոդա 0,5 թեյի գդալ

_Կանաչ սոխ 2 փունջ

_Լոլիկ 3 հատ

_Ֆետա պանիր՝ ըստ ճաշակի

Դդմիկով և պանրով կարկանդակ

Դդմիկով և պանրով կարկանդակ. Պատրաստման եղանակը

_Կտրել դդմիկը հաստ շերտերով: Նրանց վրա լցնել 30 մլ արևածաղկի ձեթ, աղ, պղպեղ, ավելացնել պաքսիմատ և խառնել։

_Ջեռոցի տապակը ծածկել յուղաթղթով և շարել դդմիկը մեկ շերտով։

_Թխել 20 րոպե նախապես 180°C տաքացրած ջեռոցում։

_Ձվերը խառնել մնացած արևածաղկի ձեթի, աղի, պղպեղի և մածունի հետ։

_Ձվի զանգվածի մեջ լցնել ալյուրն ու սոդան։ Խմորը շաղախել և ավելացնել մանր կտրատած կանաչ սոխը, խառնել։

_Եփած դդմիկի վրա լցնել խմորը, հավասարաչափ տարածելով մակերեսին։

_Խմորի վրա դնել բարակ շերտով կտրատած լոլիկները։

_Կաղապարը նորից դրեք ջեռոցը, նույն ջերմաստիճանում թխվելու ևս 25 րոպե։

_Կոշտ ֆետա պանիրը քերել։ Շաղ տալ տապակի մեջ թխված կարկանդակի վրա և դնել ջեռոցում 10 րոպեով։

Դդմիկով և պանրով կարկանդակ
Կերակուրը ոչ միայն համեղ է ստացվում, այլև օգտակար։ Այն կարելի է մատուցել որպես անկախ ուտեստ կամ որպես նախուտեստ։

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Համեղ պիցցա

Խնդրում ենք Գնահատեք