Դդումով կոտլետներ. Համեղ և առողջարար ուտեստ

Դդումով կոտլետներ ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Դդումով կոտլետները շատ հագեցնող են, ախորժելի, փափուկ և հյութալի։ Այսպիսի ուտեստը ոչ միայն համեղ է, այլև առողջարար, քանի որ դդումը պարունակում է հսկայական քանակությամբ սննդարար նյութեր և վիտամիններ։

Դդումով կոտլետներ

Դդումով կոտլետներ. Անհրաժեշտ բաղադրիչները

_Դդում 500 գր

_Սպիտակաձավար 4 ճաշի գդալ

_Ալյուր 6 ճաշի գդալ

_Կանաչի, սոխ, աղ՝ ըստ ճաշակի

_Համեմունքներ՝ ըստ ճաշակի

Դդումով կոտլետներ

Դդումով կոտլետներ. Պատրաստման եղանակը

_Մաքրած դդումի կտորները բլենդերով կամ մսաղացով մանրացնել։ Սոխը նույնպես մանրացնել քերիչով կամ բլենդերով։

_Խառնել սոխի և դդմի զանգվածները, մանր կտրատած կանաչիները, սպիտակաձավարը և ալյուրը։

_Ամբողջը շատ լավ խառնել։ Կարելի է թողնել 5 — 10 րոպե, որպեսզի սպիտակաձավարը ուռչի և հետո երևա՝ ձեր ստացած զանգվածը թանձր է, թե արժե մի քիչ էլ սպիտակաձավար ավելացնել։

_Այսպիսով, կոտլետները գեղեցիկ կձևավորվեն և տապակելիս չեն քայքայվի։

_Կոտլետները թաթախել սպիտակաձավարի կամ ալյուրի մեջ և տապակել բուսայուղի մեջ։

Դդումով կոտլետներ

Կոտլետները կարելի է մատուցել սերուցքային սոուսով՝ հալած կարագի մեջ խառնել մանրացված սխտորն ու կանաչիները կամ թթվասերի, տնական մայոնեզի հետ։

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Դդմիկով կոտլետ

Խնդրում ենք Գնահատեք