Դիետիկ բլիթներ. Ամբողջական հատիկեղենի ալյուրով և սերմերով թխված հացիկներ

Դիետիկ բլիթներ ՍԱՌԸ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Առաջարկում ենք պատրաստել Դիետիկ բլիթներ:

Բոլորն էլ գիտեն, որ ալյուրը վնասակար է կազմվածք համար: Ես նրանցից եմ, ովքեր սիրում են չորահացեր խրթխրթացնել կամ համեղ խմորեղեն ուտել: Միակ բանը, որ փրկում է ինձ, ամբողջական հատիկնեղենի ալյուրով բլիթներն են: Դրանք բավական սննդարար և առողջարար են, չեն պարունակում խմորիչ և ցորենի ալյուր: Եվ դրանք արագ են թխվում:

Ես խմորին ավելացնում եմ տարբեր սերմեր, բայց ոչ ավելի, քան 300 գրամ: Եթե ​​որոշեք բլիթներ պատրաստել առանց դրանց, ապա ձեզ հարկավոր է մի փոքր ավելի շատ ալյուր: Երբեմն ծանրաբեռնված գրաֆիկի պատճառով ստիպված եք լինում բաց թողնել ճաշը: Բայց երբ ձեռքի տակ այս բլիթներն են, դրանք օգնում են վերականգնել էներգիան և դիմանալ մինչև ընթրիքի ժամը:

Դիետիկ բլիթներ

Դիետիկ բլիթներ. Անհրաժեշտ բաղադրիչներ

_Կեֆիր 1 բաժակ

_Ձու 1 հատ

_Ամբողջական ցորենի ալյուր 100-200 գ

_Փխրեցուցիչ 1 թեյի գդալ

_Կտավատի սերմեր 2 ճաշի գդալ

_Քնջութ 2 ճաշի գդալ

_Արևածաղկի սերմեր 70 գ

_Դդմի սերմեր 70

_Վարսակի փաթիլներ 50 գ

_Կոշտ պանիր 50 գ

_Ձիթապտղի յուղ 2 ճաշի գդալ

_Սխտոր 1 պճեղ

_Սամիթ 1 փունջ

_Աղ` ըստ ճաշակի

Դիետիկ բլիթներ

Դիետիկ բլիթներ

Դիետիկ բլիթներ. Պատրաստման եղանակը

_Խառնել ձուն և կեֆիրը սենյակային ջերմաստիճանում: Ավելացնել սերմերը և փաթիլները:

_Դրանից հետո մասերով ավելացնել ալյուրը և փխրեցուցիչը: Լավ խառնել, խմորը պետք է մի փոքր ավելի խիտ լինի, քան նրբաբլիթների համար:

_Խոզանակով մի փոքր արևածաղկի յուղով քսել ջեռոցի տապակի վրա և խմորը լցնել բլիթների տեսքով:

_Թխել 30-40 րոպե 180 աստիճանով:

_Կտրտեք մի փոքր փունջ սամիթ, ճզմել սխտորը և խառնել ձիթապտղի յուղի հետ: Քերել պանիրը մանր քերիչով:

_Պատրաստ լինելուց 5 րոպե առաջ բլիթներից մի քանիսի վրա շաղ տալ պանիր, իսկ մյուս մասի վրա քսել պատրաստված անուշաբույր խառնուրդը: Կրկին դնել ջեռոցը:

Դիետիկ բլիթներ

Հացահատիկային բլիթները հեշտությամբ կարող են փոխարինել հացին: Դրանք կարելի է ուտել ապուրի, մսային ուտեստների և թեյի հետ: Պարզապես չափազանց մի չորացրեք փխրուն հացիկները, որովհետև դրանք կդառնան շատ կոշտ:

Արագ և առողջարար խորտիկի համար ուրիշ ոչինչ պետք չէ:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Ֆիթնես հաց

Խնդրում ենք Գնահատեք