Դիետիկ պիցցա հավի մսով. Հագեցնող ուտեստի բաղադրատոմս առանց  ալյուրի

Դիետիկ պիցցա ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Դիետիկ պիցցա հավի մսով՝ սա նիհարելու ցանկություն ունեցող կանանց երազանքն է: Խմորի հիմքի փոխարեն մենք պատրաստելու ենք աղացած հավի մսով պիցցայի հիմք: Այս բաղադրատոմսի համաձայն պատրաստված ուտեստի 100 գրամում ընդամենը 110 կկալ կա:

Եթե ​​ժամանակ չունեք ինքներդ աղացած միս պատրաստել, կարող եք գնել պատրաստի, պարզապես համոզվեք, որ աղացած մսին յուղ չի ավելացվել (դա երբեմն անում են արտադրողները):

Դիետիկ պիցցա

Դիետիկ պիցցա հավի մսով. Անհրաժեշտ բաղադրիչները

_Հավի ֆիլե — 400 գր

_Ձու — 1 հատ

_Ցածր յուղայնությամբ պանիր — 50 գր

_Սոխ — 1 հատ

_Լոլիկ — 1 հատ

_Շամպինիոն — 1 հատ

_Տոմատի մածուկ — 2 թեյի գդալ

_Սխտոր — 3 պճեղ

_Համեմունքներ պիցցայի համար

Դիետիկ պիցցա

Դիետիկ պիցցա հավի մսով. Պատրաստման եղանակը

_Պատրաստեք աղացած հավի միսը, սոխը և սխտորը ցանկացած աղացով: Կարող եք օգտագործել պատրաստի աղացած միս: Ավելացնել 1 ձու: Աղ և համեմունքներ անել ըստ ձեր ճաշակի:

_Աղացած միսը դնել ջեռոցի ձևամանի մեջ, հարթեցնել այն հավասար շերտով և դնել 180 աստիճան տաքացրած ջեռոցում, որպեսզի թխվի 20 րոպե:

_Այդ ընթացքում լոլիկը և սունկը կտրատել գեղեցիկ կտորներով, վրան դասավորելու համար:

_Ջեռոցից հանել պատրաստի պիցցայի հիմքը և վրան քսել տոմատի մածուկ:

_Վրան լցնել լոլիկի կտորներն ու շամպինիոնները: Այս ամենի վրա շաղ տալ համեմունքներ, քերած պանիր ​​և դնել ջեռոցը 15-20 րոպե:

_Մնում է հանել պիցցան ու վայելել:

Դիետիկ պիցցա

Դիետիկ պիցցան հավի մսով պատրաստ է:

Բարի ախորժակ!

Կիսվեք ընկերների հետ այս բաղադրատոմսով: )

Տեսանյութ

Պիցցա առանց խմորի

Խնդրում ենք Գնահատեք