Եթերային կարկանդակներ. Ախորժելի փետուրի նման թեթև նուրբ միջուկով

Եթերային կարկանդակներ ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Այս Եթերային կարկանդակները պատրաստելու համար ձեզանից մեծ ջանքեր չեն պահանջվի:

Արդյունքում կստանաք շատ համեղ բլիթներ տարբեր միջուկներով, որոնք կարող եք պատրաստել ձեր ցանկությամբ։

Եթերային կարկանդակներ

Եթերային կարկանդակներ. Անհրաժեշտ բաղադրիչները

_Տաք կաթ 200 մլ

_Աղ 1 թեյի գդալ

_Շաքարավազ 1 ճաշի գդալ

_Բուսական յուղ 1 ճաշի գդալ

_Ալյուր 350 գր

_Խմորիչ 1 թեյի գդալ

_Պանիր 200 գր

_Ձու 1 հատ

Եթերային կարկանդակներ

Եթերային կարկանդակներ

Եթերային կարկանդակներ. Պատրաստման եղանակը

_Տաք կաթի մեջ լուծել շաքարավազն ու խմորիչը, թողնել 10 րոպե, մինչև փրփրի։

_Ավելացնել բուսական յուղը, խառնել։

_Ավելացնել մաղած ալյուրը աղի հետ և հունցել խմոր։

_Միգուցե նշված քանակությամբ ալյուրը չբավականացնի, ավելացնել շատ կամ քիչ, ուղղակի զանգվածը լավ հունցեք, մինչև այն դադարի կպչել ձեռքերին և դառնա հարթ և միատարր։

_Խմորը ծածկել և թողնել տաք տեղում 1-1,5 ժամ։

_Ձեռքերին ու սեղանին բուսայուղ քսել և խմորը բաժանել մասերով և գնդիկներ անել։

_Գնդիկները գրտնակել շերտերով, լցնել ձվի հետ խառնած քերած պանիրն ու կարկանդակներ ձևավորել։

_Յուրաքանչյուր կարկանդակ գրտնակել, որպեսզի այն մի քիչ ավելի մեծ լինի:

_Թխել տապակի մեջ փոքր քանակությամբ բուսայուղի մեջ, մարմանդ կրակի վրա, մինչև երկու կողմից ոսկե դարչնագույն դառնալը։

Եթերային կարկանդակներ

Այսպիսի խոշոր կարկանդակները կարելի է մատուցել թթվասերով, որպես հավելում հիմնական ճաշատեսակների և պարզապես թեյի համար։

Հաջորդ օրը նորից տաքացնում եմ կարագի մեջ ու էլ ավելի համեղ են դառնում։

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Տապակած պանիր

Խնդրում ենք Գնահատեք