Երիտասարդ կարտոֆիլ սամիթով և սխտորով պատրաստելու բաղադրատոմսի գեղեցկությունն այն է, որ սրա համար մեզ հարկավոր են մանր երիտասարդ կարտոֆիլներ, որը գնորդների մեծ մասն անտեսում է։ Իրականում այդ մանր կարտոֆիլը շատ ավելի նուրբ է։
Որպեսզի չչարչարվեք փոքր կարտոֆիլները դանակով մաքրելու հարցում, կարելի է կարտոֆիլը լցնել տաք ջրով ամանի մեջ և թողնել մեկ րոպե։ Այնուհետև, չօգտագործված, նոր սպասքի սպունգով տրորելով, մի քանի շարժումներով կհեռացնեք կեղևը։ Ձեր ձեռքերում կմնա հիանալիորեն մաքրված, հարթ կարտոֆիլ:

Երիտասարդ կարտոֆիլ սամիթով և սխտորով. Բաղադրիչներ
_Երիտասարդ կարտոֆիլ 1 կգ
_Կարագ 100 գ
_Սամիթ 1 փունջ
_Դափնու տերև 1 հատ
_Սխտոր 3 պճեղ

Երիտասարդ կարտոֆիլ սամիթով և սխտորով. Պատրաստման եղանակը
_Մաքրած կարտոֆիլը լցնել կաթսայի մեջ, ծածկել սառը ջրով։ Աղ ավելացնել ըստ ճաշակի։
_Կաթսայի մեջ գցել սամիթի մի քանի մաքրած ցողուն (տերևները հետագայում պետք կլինեն):
_Կաթսան դնել կրակի վրա, պարունակությունը հասցնել եռման աստիճանի և եփել 5 րոպե։
_Դրանից հետո կրակը թուլացնել և եփել ևս 10 րոպե։
_Եփելու ավարտից 3 րոպե առաջ կաթսայի մեջ գցել դափնու տերև։
_Սոուսի պատրաստում. Մինչ կարտոֆիլը եփվում է, հալեցնել կարագը։ Ավելացնել աղ և մանրացրած սամիթ։ Մեջը ճզմել սխտորը, խառնել և թողնել թրմվի։
_Երբ կարտոֆիլը եփվի, ջուրը քամել, հանել սամիթի ցողուններն ու դափնու տերևը։
_Կարտոֆիլի վրա լցնել սոուսը, խառնել: Մատուցել անմիջապես, տաք վիճակում։

Բուրավետ կարտոֆիլի հետ կարելի է մատուցել ոչ պակաս բուրավետ լոլիկի աղցան։ Դրա համար ռեհանի մի քանի խոշոր տերև պետք է կտրատել ու լցնել աղցանի ամանի մեջ։
Վրան, ըստ ճաշակի, ավելացնել ձիթապտղի յուղ և սոյայի սոուս: Այնուհետև ավելացնել մանր կտրատած լոլիկները։ Աղցանը խառնելուց հետո թողեք, որպեսզի բաղադրիչների համերը խառնվեն։ 5-10 րոպե հետո ամեն ինչ պատրաստ է, վայելեք:
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Կարտոֆիլ ջեռոցում







