Երշիկով բլիթներ. Ծաղկի տեսքով գեղեցիկ բլիթներն անչափ նրբագեղ ու ախորժելի են

երշիկով բլիթներ ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ԽՈՀԱՆՈՑ

Համեղ երշիկով բլիթներ. Փարթամ խմոր, ախորժելի բուրմունք և հագեցնող միջուկ… Ի՞նչը կարող է ավելի լավ լինել:

Քանի որ այս հարցի պատասխանը գտնելը բավականին դժվար է, առաջարկում ենք խմորիչով բլիթներ թխել երշիկներով։ Իսկ ծաղկի տեսքով թխելու հետաքրքիր ձևն այն դարձնում է շատ ակնահաճո: Բոլորը կցանկանան որքան հնարավոր է շուտ համտեսել այս գեղեցկությունը:

Այս անզուգական գանգուրները կհիացնեն ձեզ առաջին կծումից։ Հիմնական բանը խմորիչով խմորը ճիշտ հունցելն է: Այդ դեպքում քնքուշ ու փարթամ ուտեստի տեսքով արդյունքը երաշխավորված է։

երշիկով բլիթներ

Երշիկով բլիթներ. Բաղադրիչներ

_ Մածուն կամ Կեֆիր 1.5 բաժակ

_ Ջուր 1,5 բաժակ

_ Շաքարավազ 1 ճաշի գդալ

_ Խմորիչ 11 գ

_ Աղ 1 թեյի գդալ

_ Արևածաղկի ձեթ 0,5 ճաշի գդալ

_ Ամբողջական ցորենի ալյուր 450 գ

_ Սովորական ալյուր 550 գ

_ Ձու 1 հատ

_ Սերուցք 1 ճաշի գդալ

_ Երշիկ(սարդելկա) 12 հատ

երշիկով բլիթներ

Երշիկով բլիթներ. Պատրաստման եղանակը

_ Թթխմորի համար խորը տարայի մեջ խառնել մածունը եռման ջրի հետ։

_ Ավելացնել շաքարավազ, աղ և խմորիչ: Լավ խառնել և թողնել 15 րոպե սենյակային ջերմաստիճանում։

_ Առանձին ամանի մեջ խառնել արևածաղկի ձեթը և ամբողջական ցորենի ալյուրը։

_ Զանգվածին ավելացնել թթխմորը, լցնել ցորենի ալյուր և միասեռ խմոր հունցել։

_ Ծածկել թաղանթով և թողնել 20 րոպե։

_ Խմորը բաժանել նույն չափի 12 կտորների, յուրաքանչյուրից բուլկիներ ձևավորել։ Թեթև տափակեցնել դրանք:

_ Երշիկները մաքրել կեղևից։ Դնել խմորի կտորների վրա, փաթաթել խմորով, սեղմել եզրերը:

_ Թեքել խմորի կարի կողմը դեպի ներքև: Մինչև վերջ չհասնելով կտրել այն խաչաձև 5 մասի։

_ Ստացված մասերից զգուշորեն ձևավորել ծաղիկը, փորձելով չվնասել բուլկու ապագա ձևը:

_ Դնել դրանք յուղաթղթով պատված ջեռոցի տապակի վրա:

_ Ձուն հարել սերուցքի հետ։ Ստացված խառնուրդը քսել բուլկիներին։

_ Կես ժամով դնել 200 աստիճան տաքացրած ջեռոցում։

_ Թխելուց առաջ խմորի ծաղկի կենտրոնում կարելի է շաղ տալ քնջութի սերմեր։ Այդպես պատրաստի գանգուրներն ավելի գեղեցիկ տեսք կունենան:

երշիկով բլիթներ երշիկով բլիթներ

Սա հիանալի տարբերակ է հանգստյան օրերին նախաճաշելու կամ աշխատավայրում հաճելի խորտիկի համար:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Տնական կոտլետներով չիզբուրգեր

Խնդրում ենք Գնահատեք