Եփած խմորով հաց. Նուրբ և եթերային յուրահատուկ հացիկներ

Եփած խմորով հաց ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Այսպիսի եթերային Եփած խմորով հաց դեռ չեք փորձել:

Սա հիանալի, յուրահատուկ հացիկների բաղադրատոմս է, որը ձեզ անպայման դուր կգա։

Եփած խմորով հաց

Եփած խմորով հաց. Անհրաժեշտ բաղադրիչները

_Կաթ 250 մլ

_Ջուր 250 մլ

_Շաքար 1 ճաշի գդալ

_Աղ 1 ճաշի գդալ

_Խմորիչ 10 գր

_Կարագ 50 գր

_Սոդա 1 ճաշի գդալ

_Ալյուր 700 գր

_Քնջութ՝ ցանելու համար

Եփած խմորով հաց

Եփած խմորով հաց

Եփած խմորով հաց. Պատրաստման եղանակը

_Տաք ջուրը խառնել տաք կաթի, շաքարավազի և խմորիչի հետ։

_Ավելացնել կարագը, հարել։

_Ալյուրը մաղել և լցնել զանգվածի մեջ, հունցել հարթ և միատարր խմոր։

_Խմորը ծածկել և թողնել 30 րոպե՝ տաք տեղում։

_Խմորը լավ հունցել և բաժանել բաժիններով, գնդիկներ անել և ծածկել։

_Սոդան լցնել եռման ջրի մեջ և գցել գնդիկները, որոնք պետք է թույլ սեղմել։

_Թեթև խաշել դրանք այնքան ժամանակ, մինչև խմորը լավ պնդվի։

_Դնել յուղաթղթով ծածկված ջեռոցի տապակի վրա, դանակով վրան կտրվածքներ անել ու քնջութ ցանել։

_Թխել 190 աստիճան ջերմաստիճանում մոտ 20-25 րոպե։

Եփած խմորով հաց

Եփած խմորով հաց

Այսպիսի քնքուշ ու եթերային բլիթներ հաստատ չեք փորձել: Ստացվում են շատ փարթամ, գեղեցիկ, փայլուն, խրթխրթան կեղևով, ծակոտկեն միջուկով, որը երկար ժամանակ թարմ է մնում։

Կարելի է մատուցել թեյի հետ կամ որպես հաց՝ ճաշի և ընթրիքի համար։ Թխեք և չեք փոշմանի։

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Ֆիթնես հաց 

Խնդրում ենք Գնահատեք