Եփած խմորով չեբուրեկներ. Հյութալի և ախորժելի մսային նախուտեստ

Եփած խմորով չեբուրեկներ ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ԽՈՀԱՆՈՑ

Շատ տնային տնտեսուհիներ վաղուց են նկատել, որ իդեալական են ստացվում Եփած խմորով չեբուրեկները:

Այս խմորով լավ են ստացվում այնպիսի ուտեստներ, ինչպես կարկանդակները, բլիթները, որոնք փափուկ և հյութալի են ստացվում:

Ձեզ եմ առաջարկում այսպիսի խմորի ամենապարզ բաղադրատոմսերից մեկը։

Եփած խմորով չեբուրեկներ

Եփած խմորով չեբուրեկներ. Անհրաժեշտ բաղադրիչները

_Ալյուր 500 գր

_Աղ 1 թեյի գդալ

_Բուսական յուղ 50 մլ

_Եռման ջուր 250 գր

Միջուկը պատրաստելու համար

_Ցանկացած աղացած միս 350 գր

_Սոխ 3 հատ

_Ջուր 50 մլ

_Աղ, պղպեղ, համեմունքներ՝ ըստ ճաշակի

Եփած խմորով չեբուրեկներ

Եփած խմորով չեբուրեկներ. Պատրաստման եղանակը

_Մաղած ալյուրը խառնել աղի և բուսայուղի հետ, լցնել եռման ջուրը և շաղախել խմորը։

_Ծածկել այն և թողնել 15 րոպե։

_Վերցնել նախընտրած աղացած միսը, ավելի լավ է՝ տեսականի, որպեսզի համն ավելի հարուստ և բազմազան լինի։

_Սոխը բլենդերով մանրացնել կամ դանակով մանր կտրատել։

_Աղացած միսը խառնել սոխի հետ, համեմել աղով, պղպեղով, սամիթով և տարբեր համեմունքներով։

_Զանգվածը լավ խառնել և եթե այն շատ պինդ է ստացվել, լցնել մի քիչ սառցաջուր և զանգվածը խառնել, միսը թողնել 10 րոպե։

_Խմորը բաժանել մասերով, գնդիկներ անել, ծածկել և թողնել 10 րոպե։

_Յուրաքանչյուր գնդիկ գրտնակել բարակ շերտով, քսել աղացած միսը և չեբուրեկ ձևավորել։

_Տապակի մեջ բավականաչափ բուսական յուղ տաքացնել, միջին կրակի վրա տապակել, մինչև ոսկե դարչնագույնը երկու կողմից։

Եփված խմորով չեբուրեկներ

Այսպիսի ախորժելի և հյութալի չեբուրեկները ձեզ հաստատ դուր կգան այնպես որ, հնարավորինս հաճախ կպատրաստեք դրանք այս բաղադրատոմսով։

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Կըրծ յուրահատուկ խմորամսային ուտեստ

Խնդրում ենք Գնահատեք