Զատկի պիցցա կամ պանրով ֆոկաչա. Անուշաբույր հագեցնող հացատեսակ

Զատիկ պիցցա կամ պանրով ֆոկաչա ՍԱՌԸ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Զատկի պիցցա կամ պանրով ֆոկաչա պատրաստեք եթե ուզում եք վայելել անչափ հետաքրքիր, համաշխարհային գաստրոնոմիական Օլիմպոսին արժանի նախուտեստ:

Նույնիսկ այսօր հարավային Իտալիայում պիցցա տերմինը նշանակում է ոչ միայն դասական պիցցա, ջեռոցում թխած լցոններով բլիթ, այլև շատ այլ տեսակի թխուկներ, լցոնած և տապակած, լցոնած ֆոկաչա և նմանատիպ ուտեստներ:

Զատկի պիցցա կամ պանրով ֆոկաչա
Զատկի պիցցա կամ պանրով ֆոկաչա. Անհրաժեշտ բաղադրիչները

_Կաթ 120 գր

_Պարմեզան պանիր 280 գր

_Ձու 200 գր

_Ալյուր  400 գր

_Աղ 4 գր

_Չոր խմորիչ 4 գր

_Ձիթապտղի յուղ 100 գր

Զատկի պիցցա կամ պանրով ֆոկաչա

Զատկի պիցցա կամ պանրով ֆոկաչա. Պատրաստման եղանակը

_Ամանի մեջ խառնել ալյուրը և խմորիչը: Առանձին ամանի մեջ լցնել կաթը, ավելացնել ձուն և աղը, խառնել։

_Ձվի զանգվածին ավելացնել միջին քերիչով քերած պանիրը, խառնել մինչև հարթվի, ապա աստիճանաբար 3-4 փուլով ավելացնել ալյուրը խմորիչով։

_Խմորը հունցել և թողնել 20 րոպե հանգստանալու համար, ապա ավելացնել ձիթապտղի յուղը:

_Կրկին հունցել խմորը, գնդել և թողնել սենյակային ջերմաստիճանում մոտ 2,5 ժամ հասունացման համար։

_Հետո խմորը նորից հունցել և թողնել 20 րոպե հանգստանա:

_Խմորը բաժանել 3 մասի (ես օգտագործել եմ 3 ձևաման՝ 0,9 լ ծավալով), ռուլետներ կամ գնդիկներ անել (կախված ձևամանից), դնել յուղապատ ձևամանների մեջ, ծածկել թաց սրբիչով և թողնել վերջնական հասունացման համար ~2 ժամ:

_Թխել 180°C-ում լավ տաքացրած ջեռոցում ~45 րոպե։

Զատկի պիցցա կամ պանրով ֆոկաչա

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Ֆիթնես հաց

Խնդրում ենք Գնահատեք