Էքսպրես միս. Ստացվում է համեղ, փափուկ և պարզ

Էքսպրես միս ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Էքսպրես միսը եփվում է բառացիորեն 10 րոպեում և ստացվում է խելահեղ համով և հյութալի: Եվ այս ամենը սոուսի շնորհիվ է, այն իսկական հրաշք է։ Բացի այդ, նման սոուսի մեջ միսը սառնարանում կարելի է պահել մինչև 3 օր։

Լցնել սոուսի մեջ, թողնել ամբողջ գիշեր, հետո հանել մի քանի կտոր, տապակել և մատուցել։ Ահա այսպիսի հրաշք է ստացվում.

Էքսպրես միս

Էքսպրես միս. Անհրաժեշտ բաղադրիչները

_Միս 0,5 կգ

_Ձու 2 հատ

_Օսլա 1 ճաշի գդալ

_Մանանեխ 1 ճաշի գդալ

_Պղպեղ 1 թեյի գդալ

_Աղ 1 թեյի գդալ

_Բուսական յուղ 1 ճաշի գդալ

Էքսպրես միս

Էքսպրես միս. Պատրաստման եղանակը

_Ձուն հարել, ավելացնել մանանեխը, ձեթը, աղը և պղպեղը։

_Կարելի է նաև ավելացնել ձեր սիրած համեմունքները ըստ ճաշակի:

_Միսը կտրատեք ձեզ հարմար մասերով։

_Սոուսը լցնել մսի վրա և թողնել սառնարանում առնվազն 6 ժամ։

_Այնուհետև միսը հանել ամանից և պարզապես տապակել այն թավայի մեջ՝ երկու կողմից, կստացվի արագ և համեղ:

Էքսպրես միս

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Լանգետ տավարի մսով

Խնդրում ենք Գնահատեք