Ընկույզով կոտլետներ. Իտալական խոհանոցի անուշաբույր ուտեստ

Ընկույզով կոտլետներ ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ԽՈՀԱՆՈՑ

Այս իտալական Ընկույզով կոտլետները շատ են տարբերվում նրանցից, որոնց մենք սովոր ենք թե՛ աղացած մսի բաղադրությամբ, թե՛ արտաքին տեսքով։ Դրանց հիմքը, ինչպես և սպասվում էր, միսն է։ Եվ այստեղից են սկսվում իրական հրաշքները։ Դատե՛ք ինքներդ։

Աղացած մսի մեջ լցնում ենք ընկույզն ու մանր կտրատած կանաչին, տապակած սոխը, պարմեզանը, ռիկոտան ու կիտրոնի համը։ Ստացվում է շատ համեղ, անսովոր բուրավետ և զարմանալիորեն քնքուշ:

Այն կարելի է մատուցել ձեր նախընտրած կողմնակի ճաշատեսակի ուղեկցությամբ։

Ընկույզով կոլտլետներ

Ընկույզով կոտլետներ. Անհրաժեշտ բաղադրիչները

_Սխտոր 3 պճեղ

_Ընկույզ 100 գր

_Կիտրոնի քերուկ 1 հատ

_Պաքսիմատ 500 գր

_Խոզապուխտ 150 գր

_Ռիկոտա պանիր 250 գր

_Մաղադանոս փունջ

_Ռեհանի ճյուղեր 2 հատ

_Ձու 1 հատ

_Քերած պարմեզան  25 գր

_Բուսական յուղ 200 մլ

_Աղ պղպեղ՝ ըստ ճաշակի

_Աղացած տավարի միս 500 գր

_Սոխ 1 հատ

Ընկույզով կոտլետներ

Ընկույզով կոտլետներ. Պատրաստման եղանակը

_Մաքրել և կտրատել սոխն ու սխտորը։ Խոշոր կտրատել ընկույզը:

_Մաղադանոսի և ռեհանի տերևները լվանալ, չորացնել և մանր կտրատել:

_Տապակի մեջ տաքացնել բուսայուղի կեսը, տապակել սոխը և ընկույզը 5 րոպե։

_Ավելացնել սխտորը, եփել ևս 2 րոպե, վերցնել կրակից և թողնել սառչի։

_Ռիկոտան տրորել, ամանի մեջ խառնել մանրացված կանաչիները պաքսիմատի, պարմեզանի, քերուկի և ձվի հետ։

_Աղացած մսին ավելացնել սոխի, ընկույզի և սխտորի տապակած խառնուրդը։

_Համեմել աղով, պղպեղով և մանրակրկիտ խառնել աղացած միսը 1 ժամով դնել սառնարանը։

_Հանել սառնարանից, պարբերաբար թրջելով ձեռքերը սառը ջրով, պատրաստել փոքրիկ հարթ կոտլետներ։

_Յուրաքանչյուր կոտլետ փաթաթել խոզապուխտի շերտով և ամրացնել եզրը ատամի փայտիկով:

_Տապակը դնել կրակի վրա լցնել ձեթ և տաքացնել տապակել կոտլետները տաք բուսայուղի մեջ ուժեղ կրակի վրա՝ յուրաքանչյուրը 3-4 րոպե, յուրաքանչյուր կողմից:

_Կրակն իջեցնել, ծածկել և եփել ևս 10 րոպե։

Ընկույզով կոլտլետներ

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Իշլի քյուֆթա

Խնդրում ենք Գնահատեք