Թակովի կոտլետ. Կոտլետները քնքուշ ու հյութալի են, բուրավետ և անուշաբույր:
Հիմնականը՝ ճիշտ մարինացնելն է և պետք չէ խնայել համեմունքները:

Թակովի կոտլետ. Անհրաժեշտ բաղադրիչները
_Հավի կրծքամիս՝ ըստ ճաշակի
_Ձու՝ ըստ ճաշակի
_Աղ, պղպեղ, համեմունքներ՝ ըստ ճաշակի
_Ալյուր՝ ըստ ճաշակի
_Սխտոր և կանաչիներ՝ ըստ ճաշակի


Թակովի կոտլետ. Պատրաստման եղանակը
_Փափկամիսը լվանալ և չորացնել թղթե սրբիչներով, կտրել շերտերով և լավ ծեծել:
_Մաքրել սխտորը և ճզմել մսի վրա:
_Ցանել աղը և պղպեղը, նախընտրած համեմունքները, անուշաբույր կանաչիները, լցնել սառը ջուր, որպեսզի այն ծածկի միսը:
_Մի քանի ձու հարել միատարր զանգված ստանալու համար, աղ և պղպեղ անել:
_Կոտլետները թաթախել ալյուրով, ապա ձվով և դնել տաքացրած բուսայուղի մեջ:
_Տապակել երկու կողմից՝ մինչև ոսկե դարչնագույնը:

Այս կոտլետները մատուցում եմ խաշած կամ տապակած կարտոֆիլով, կծու և անուշաբույր սոուսներով:
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Լանգետ տավարի մսով







