Թեթև կարկանդակ. Նրբահամ և անուշաբույր, արագ ստացվող ուտեստ
Ամենապարզ խմորը մսի միջուկի հետ միասին, կդառնա ամենասիրված ուտեստներից մեկը: Ամեն ինչ շատ պարզ ու արագ է պատրաստվում, և նման ուտեստը մեծ հաճույքով կվայելեք:

Թեթև կարկանդակ. Անհրաժեշտ բաղադրիչները
- Ալյուր 400 գ
- Ջուր 1 բաժակ
- Աղ 1 թեյի գդալ
- Բուսական յուղ 2 — 3 ճաշի գդալ
- Ցանկացած աղացած միս՝ 400 գ
- Կանաչ սոխ և կանաչիներ՝ ըստ ճաշակի
- Բուսական յուղ՝ մոտ 60 մլ
- Աղ, համեմունքներ, կարագ՝ ըստ ճաշակի


Թեթև կարկանդակ. Պատրաստման եղանակը
- Բուսական յուղը լցնել ջրի և աղ ավելացնել, խառնել մինչև համասեռ դառնա:
- Ալյուրը մաղել և լցնել ջրի մեջ, հունցել այնպես, որ փափուկ և առաձգական խմոր լինի, ծածկել և թողնել 30 րոպե:
- Աղացած միսը տապակել բուսական յուղով, աղով և պղպեղով, ավելացնել համեմունքներ` ըստ ճաշակի և առատորեն ավելացնել կտրատած կանաչ սոխ ու կանաչիներ: Զանգվածը լավ հունցել:
- Խորհուրդ. Աղացած միսը կարող եք վերցնել տարբեր տեսակներ, բայց կերակուրն ավելի հյութալի կլինի, եթե այն մի փոքր յուղոտ լինի, կամ պարզապես կարագ ավելացրեք:
- Խմորը բաժանել հավասար մասերի և յուրաքանչյուրը գրտնակել բարակ շերտով:
- Խմորի վրա քսել հալած կարագ և բարակ շերտով տարածել մսային միջուկը:
- Այժմ պետք է այն մեկ անգամ ծալել ծրարի նման և մակերեսը յուղել, կրկին ծալել և կրկին յուղել:
- Խմորը պետք է ծալել այնքան ժամանակ, քանի դեռ չի ստացվել քառակուսի, որը հեշտությամբ տեղավորվի թավայի մեջ:
- Տապակել յուղի մեջ (3 ճաշի գդալ) թույլ կրակի վրա՝ մինչև ոսկե դարչնագույն դառնա:
- Պատրաստի կարկանդակները դնել թղթե սրբիչների վրա, ապա տեղափոխել մատուցման ափսեի վրա:


Նման կարկանդակները շատ փափուկ են և նուրբ: Որպես միջուկ վերցրեք այն, ինչ ձեզ դուր է գալիս, շատ համեղ է օրինակ՝ աղ արած կաթնաշոռով և կանաչիներով, կամ պանրով և կանաչիներով, տապակած սնկով, ձվով և կանաչիներով և այլն:
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Արագ և հեշտ ընթրիք







