Թեթև նախաճաշ. Դյուրամարս, համեղ և արագ ուտեստ

Թեթև նախաճաշ ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Թեթև նախաճաշ. Դյուրամարս, համեղ և արագ ուտեստ

Կտրատած հավի կոտլետները փափուկ և քնքուշ են, հյութալի: Համը զարմանալի է, հաճելիորեն համադրվում է տարբեր սուսներով:

Կոտլետները հյութալի դարձնելու համար կարելի է օգտագործել հավի բդիկներ:

Թեթև նախաճաշ

Թեթև նախաճաշ. Անհրաժեշտ բաղադրիչները

  • Հավի կրծքամիս 400 գ
  • Լոլիկ 1 հատ
  • Ձու 1 հատ
  • Սամիթ 1 փունջ
  • Եգիպտացորեն 3 ճաշի գդալ
  • Բրնձի ալյուր 50 գ
  • Պանիր 50 գ
  • Թթվասեր կամ մածուն 35 գ
  • Աղ և համեմունքներ՝ ըստ ճաշակի

Թեթև նախաճաշ

Թեթև նախաճաշ. Պատրաստման եղանակը

  1. Միսը և լոլիկը կտրել փոքր կտորներով:
  2. Խորհուրդ. Մի վերցրեք շատ հասած լոլիկ, որպեսզի հյութը շատ չլինի:
  3. Խառնել միսն ու լոլիկը, կտրատած կանաչիները, խորանարդիկներով կտրատած պանիրը:
  4. Ավելացնել պահածոյացված կամ եփած եգիպտացորեն:
  5. Ձու, աղ, համեմունքներ ավելացնել ըստ ձեր ճաշակի, խառնել մինչև համասեռ դառնա:
  6. Ավելացնել թթվասերն ու ալյուրը, հունցել:
  7. Վերցնել ցանկացած ալյուր, նաև կարելի է օգտագործել օսլա:
  8. Տապակել բլիթները երկու կողմերից՝ մի փոքր բուսական յուղով տաքացրած տապակի մեջ:
  9. Տապակել թույլ կրակով 5-7 րոպե երկու կողմերից:

Թեթև նախաճաշ

Ուտեստը մատուցվում է տաք կամ սառը, տարբեր կողմնակի ուտեստներով և թարմ բանջարեղենային աղցաններով:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Արագ նախաճաշ 2 րոպեում

Խնդրում ենք Գնահատեք