Թեթև նախաճաշ. Ոչ միայն համեղ, այլ նաև դյուրամարս

Թեթև նախաճաշ ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Թեթև նախաճաշը ոչ միայն համեղ ու հագեցնող է ստացվում, այլ նաև դյուրամարս, քանի որ ճաշատեսակի հիմքը վարսակի փաթիլներն են։

Թեթև նախաճաշ

Թեթև նախաճաշ. Անհրաժեշտ բաղադրիչները

_Վարսակի փաթիլներ 100 գր

_Կեֆիր 120 մլ

_Ձու 2 հատ

_Խոզապուխտ 100 գր

_Պանիր 100 գր

_Աղ, պղպեղ՝ ըստ ճաշակի

_Կանաչ սոխ և կանաչիներ՝ ըստ ճաշակի

Թեթև նախաճաշ

Թեթև նախաճաշ. Պատրաստման եղանակը

_Խոզապուխտը, կանաչ սոխն ու կանաչին կտրատել, քերել պանիրը խոշոր քերիչով։

_Փաթիլները լցնել կեֆիրի մեջ, խառնել և հարել ձվերի, աղի և պղպեղի, տարբեր համեմունքների և անուշաբույր կանաչիների հետ։ Խառնել մինչև համասեռ դառնա։

_Ավելացնել խոզապուխտը, պանիրը, կանաչիները և կանաչ սոխը, խառնել։

_Ձևամանը կարագով քսել և խմորը լցնել։

_Թխել 180 աստիճանով մոտ 20 րոպե։

_Կարկանդակը խրթխրթան է, փափուկ, իսկ ներսում՝ հալված ու շատ բուրավետ։

Կարելի է մատուցել ինչպես տաք, այնպես էլ սառը վիճակում։

Թեթև նախաճաշ

Խոզապուխտի փոխարեն կարող եք ավելացնել ցանկացած այլ միս կամ երշիկ, նրբերշիկ, իսկ կոշտ պանիրը կարելի է փոխարինել հալած պանրով։

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Համեղ նախաճաշ

Խնդրում ենք Գնահատեք