Թեյ չիչխանով. Դարչինով համեմված նրբահամ ըմպելիք

Թեյ չիչխանով ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Սառը եղանակը տրամադրում է վայելել թեյ չիչխանով՝ հրաշալի անուշաբույր ըմպելիք:

Այն շատ համեղ է, թարմացնող և հանգստացնող, այդ իսկ պատճառով մենք առաջարկում  ենք այս բաղադրատոմսը:

Թեյ չիչխանով

Թեյ չիչխանով. Անհրաժեշտ բաղադրիչները

_Չիչխան թարմ կամ սառեցված 120 գր

_Շագանակագույն շաքար 20 գր

_Դարչին 1 պտղունց

_Նարնջի կեղևի քերուկ 2 հատ

_Ջուր 400 մլ

Թեյ չիչխանով
Պատրաստման եղանակը

_Չիչխանը լցնել ամանի մեջ և ավելացնել շագանակագույն շաքար։

_Այս ամենը տրորել կա՛մ գդալով, կա՛մ խառնիչով։

_Ստացված զանգվածն ավելացնել թրմելու թեյնիկի մեջ։

_Լցնել տաք (ոչ եռացող) ջուր և եփել 5-7 րոպե։

_Ավելացնել մի պտղունց դարչին և նարնջի կեղևի քերուկ։

Թեյ չիչխանով

Հաճելի համտեսում:

Խնդրում ենք Գնահատեք