Թթվասերով շոգեխաշած կարտոֆիլ

շոգեխաշած կարտոֆիլ ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Թթվասերով շոգեխաշած կարտոֆիլ. Նուրբ քնքուշ և հագեցնող ուտեստ, որը շատ հարմար է, երբ ուզում եմ արագ պատրաստել համեղ կարտոֆիլ, և մատուցել ճաշի կամ ընթրիքի համար: Իմ նախընտրած բաղադրատոմսերի ցանկում պահպանել եմ այս բաղադրատոմսը:

Նուրբ շոգեխաշած կարտոֆիլը միշտ օգնում է, երբ հյուրերն անսպասելիորեն են գալիս, և շատ քիչ ժամանակ է մնում որևէ ուտեստ պատրաստելու համար, մանավանդ որ այն ստացվում է ուղղակի բերանում հալչող, քնքուշ, և նուրբ: Փորձեք այն, դուք չեք փոշմանի:

շոգեխաշած կարտոֆիլ

Թթվասերով շոգեխաշած կարտոֆիլ. Բաղադրիչներ

_Կարտոֆիլ 1 կգ

_Թթվասեր 1,5 ճաշի գդալ

_Կարագ 100 գր

_Ցորենի ալյուր 1 ճաշի գդալ

_Չորացրած սամիթ

_Աղ, աղացած պղպեղ՝ ըստ ճաշակի

 շոգեխաշած կարտոֆիլ

Թթվասերով շոգեխաշած կարտոֆիլ. Քայլ առ քայլ բաղադրատոմս

_Կարտոֆիլը կճպել, կտրատել փոքր խորանարդներով և թեթևակի` մոտ 2-3 րոպե տապակել դրանք լավ տաքացրած տապակի մեջ հալեցված կարագով:

_Թեթև տապակել ալյուրը չոր, տաք տապակի մեջ, լավ խառնելով, մինչև այն վարդագույն դառնա:

_Ավելացնել թթվասեր, աղ, աղացած պղպեղ, լավ խառնել:

_Տապակած կարտոֆիլը լցնել սոուսով տապակի մեջ, ամուր փակել կափարիչով և եփել մինչև 20-25 րոպե:

_Պատրաստ լինելուց մոտ 5 րոպե առաջ վրան ավելացնել չորացրած սամիթ:

շոգեխաշած կարտոֆիլ

Կարտոֆիլը պատրաստ է, այն կարող եք մատուցել ձեր նախընտրած կանաչիներով, կամ թարմ բանջարեղենով:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Կարտոֆիլ ջեռոցում

Խնդրում ենք Գնահատեք