Թխած բանջարեղեն. Ստացվում է ոչ միայն հիանալի թեթև կողմնակի ճաշատեսակ այլև առողջ հիմնական ուտեստ

Թխած բանջարեղեն ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ԽՈՀԱՆՈՑ

Թխած բանջարեղեն կարելի է պատրաստել տարբեր առիթներով, սա բազմակողմանի ու հագեցնող ուտեստ է:

Հայտնի է, որ մսային ուտեստներն ավելի լավ են ներծծվում օրգանիզմի կողմից և ավելի հեշտ են մարսվում, եթե մատուցվում են բանջարեղենի հետ։ Իսկ եթե բանջարեղենը թխում եք, այն ավելի համեղ է ստացվում:

Թխած բանջարեղենի գլխավոր գաղտնիքը, որն այսօր առաջարկում են պատրաստել, կիտրոնի մարինադն է։ Այն հիանալի կերպով ընդգծում է յուրաքանչյուր բաղադրիչի համը, ինչպես նաև օգնում է պահպանել բանջարեղենի բնական գույնը: Պատրաստեք, չեք զղջա:

Թխած բանջարեղեն

Թխած բանջարեղեն. Բաղադրիչներ

_Դդմիկ 2 հատ

_Սմբուկ 1 հատ

_Լոլիկ 2 հատ

_Կարմիր սոխ 1 հատ

_Բուլղարական պղպեղ 1 հատ

_Սխտոր 4 պճեղ

_Կիտրոնի հյութ 20 մլ

_Մաղադանոս 1 փունջ

_Ձիթապտղի յուղ՝ ըստ ճաշակի

_Աղ՝ ըստ ճաշակի

_Սև պղպեղ (աղացած)՝ ըստ ճաշակի

Թխած բանջարեղեն

Թխած բանջարեղեն. Պատրաստման եղանակը

_Բանջարեղենը կտրատել մեծ կտորներով և դնել ամանի մեջ։

_Աղ անել ըստ ճաշակի, շաղ տալ կիտրոնի հյութ և թող մարինացվի։

_Ջեռոցը տաքացնել մինչև 200°C։

_Բանջարեղենը տեղափոխել ձիթապտղի յուղով յուղված թխման տարայի մեջ և ծածկել փայլաթիթեղով։

_Դնել թխելու 15 րոպե։

_Հեռացնել փայլաթիթեղը, միացնել ջեռոցի վերին գրիլը և թող պատրաստվի ևս 10 րոպե։

Թխած բանջարեղեն

Նման ուտեստն ավելի լավ է մատուցել տաք, մի քիչ պղպեղ անելուց և կտրատած մաղադանոս ցանելուց հետո։

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Բրոկոլիով աղցան

Խնդրում ենք Գնահատեք