Թույլ խմորով կարկանդակ. Արագ ստացվող, թեթև, նրբահամ ուտեստ
Այս արագ պատրաստվող ուտելիքը կհագեցնի ձեր քաղցը օրվա բոլոր ժամերին:

Թույլ խմորով կարկանդակ. Անհրաժեշտ բաղադրիչները
_Կեֆիր 2 բաժակ
_Ալյուրը, այնքան, որքան խմորը կտանի, պետք է նման լինի նրբաբլիթների խմորին
_Աղ 0,5 թեյի գդալ
_Սոդա 0,5 թեյի գդալ
_Շաքար 0,5 թեյի գդալ
Լցոնը պատրաստելու համար ձեզ հարկավոր է
_Ցանկացած աղացած միս 500 գր
_Սոխ, սխտոր, կանաչիներ՝ ըստ ճաշակի
_Աղ, պղպեղ և համեմունքներ` ըստ ճաշակի

Թույլ խմորով կարկանդակ. Պատրաստման եղանակը
_Կեֆիրը պետք է սենյակային ջերմության լինի: Սոդան լցնել մեջը, լավ խառնել և թողնել 10 րոպե:
_Աղ ու շաքար ավելացնել, լավ խառել:
_Ալյուրը մաղել և քիչ -քիչ ավելացնել այնքան, որ խմորի խտությունը նմանվի բլիթների խմորին:
_Այժմ տաքացնել բուսական յուղը, խմորը գդալով տարածել, վրան լցնել մի գդալ աղացած միս և կրկին գդալով խմոր լցնել մսի վրա:
_Տապակել մի կողմից մինչև ոսկեգույնը, շրջել և տապակել մյուս կողմը:

Նման արագ կարկանդակների և սպիտակուցների լցոնումը կարող է շատ բազմազան լինել:
Բարի ախորժակ:
ՏԵսանյութ
Ծույլ լազանյա լավաշով







