Թույլ խմորով պիցցա. Արագ պատրաստվող նախուտեստ
Սա թերևս ամենահեշտ և ամենաարագ բաղադրատոմսն է: Խմորը դառնում է փափուկ և թեթև, խոնավ, այն միշտ հիանալի է ստացվում:
Ես օգտագործում եմ տարբեր լցոնումներ՝ ինչպես քաղցր, այնպես էլ՝ կծու:

Թույլ խմորով պիցցա. Անհրաժեշտ բաղադրիչները
_Կեֆիր 250 մլ
_Ձու 1 հատ
_Բուսական յուղ 1 ճաշի գդալ
_Փխրեցուցիչ 1 թեյի գդալ
_Աղ մի պտղունց
_Շաքարավազ մի պտղունց
_Ալյուր 160 գ
_Կետչուպ 3 ճաշի գդալ
_Խոզապուխտ 100 գ
_Շամպինիոններ 3 հատ
_Պանիր, համեմունքներ՝ ըստ ճաշակի
_Կանաչիներ՝ ըստ ճաշակի


Թույլ խմորով պիցցա. Պատրաստման եղանակը
_Մի փոքր տաքացնել կեֆիրը և խառնել բուսական յուղի և ձվի հետ:
_Մաղել ալյուրը փխրեցուցիչի և աղի հետ միասին, ավելացնել շաքարավազը և բոլորը միասին ավելացնել զանգվածին
_Խմորը հարել, զանգվածը պետք է թանձր ստացվի:
Հուշում. Այս խմորը հիանալի է ստացվում խմորի սոդայով կամ ցանկացած խմորիչով: Միայն թե այս դեպքում պետք է լավ տաքացնել կեֆիրը, և լուծել խմորիչը:
_Ջեռոցի տապակին քսել կարագ և ալյուր ցանել, խմորը տարածել, հավասարեցնել:
_Վրան կետչուպ կամ տոմատի մածուկ քսել, լցնել միջուկը՝ ըստ ձեր ցանկության:
_Պետք է թխել 10 րոպե՝ 200 աստիճանով:
_Այժմ հանել պիցցան և վրան շաղ տալ քերած պանիր: Կարելի է խառնել կանաչիների և պիցցայի համեմունքների հետ:
_Մնում է թխել ևս 10 րոպե:

Կարկանդակը հիանալի է որպես ընթրիք, խորտիկ, կարող եք այն ձեզ հետ վերցնել պիկնիկի:
Այս խմորով շատ համեղ են կարկանդակները ծիրանի, սալորի ջեմով կամ խնձորի շերտերով:
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Աշխարհի ամենաարագ և համեղ ընթրիքը







