Թուննոսի սթեյք գրիլ տապակի վրա

Թուննոսի սթեյք ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ԽՈՀԱՆՈՑ

Թուննոսի սթեյք գրիլ տապակի վրա. Եթե գրիլ տապակ ունեք, ապա վաղ թե ուշ կսկսեք մտածել, թե բացի մսի սթեյքերից և համբուրգերների համար պատրաստվող կոտլետներից, ուրիշ ինչ կարելի է պատրաստել:

Այսպիսով, կարելի է սկսել փորձարկումները: Իմ դեպքում սկզբում սաղմոնի սթեյքեր էին, իսկ հետո որոշեցի փորձել թուննոսով սթեյքեր պատրաստել: Արդյունքում ստացվում է գրիլի մեջ եփված համեղ ձուկ: Հիմա ես կպատմեմ, թե ինչպես եմ եփել: Չմոռանանք, որ այդ տապակի բացակայության դեպքում կարելի է ձուկը պատրաստել ջեռոցում, կստացվի մի փոքր այլ համային գամմա:

Թուննոսի սթեյք

Թուննոսի սթեյք գրիլ տապակի վրա. 2 սթեյք պատրաստելու համար մեզ անհրաժեշտ է.

_Թուննոսի ֆիլե առանց կաշվի — 0.5 կգ

_Ձիթապտղի յուղ — 1 թեյի գդալ

_Աղ, պղպեղ` ըստ համտեսի

Թուննոսի սթեյք

Թուննոսի սթեյք գրիլ տապակի վրա. Պատրաստման եղանակը

_Լվանալ ձկնամիսը, ուշադիր չորացնել թղթե սրբիչով, որպեսզի ավելորդ խոնավություն չմնա:

_Գրիլով տապակը լավ տաքացնել (9 բաժիններից 6-7-ը), տապակը յուղել ձիթապտղի յուղով՝ օգտագործելով խոհարարական խոզանակ:

_Այժմ թուննոսի ֆիլեները դնել տապակի մեջ՝ մի քանի սանտիմետր թողնելով նրանց միջև, որպեսզի ջերմությունը հավասարաչափ բաշխվի ձկան ֆիլեի ողջ մակերեսով: Վրան լցնել աղ ու պղպեղ: Տապակել մոտ 3 րոպե:

_Լայն, հարմար բահիկի օգնությամբ շրջել ֆիլեները, աղ եւ պղպեղ անել: Այս կողմից նույնպես տապակել 2-3 րոպե: Ապա անջատել թեժ սալիկը ու թող թուննոսի սթեյքերը մի քանի րոպե հանգստանան:

_Պատրաստի թուննոսի սթեյքերը մատուցել մեծ, հարթ ափսեի կամ հատուկ տախտակի վրա: Եթե ​​ցանկանում եք, կարող եք պատրաստել կողմնակի ճաշատեսակ բրնձով կամ մանր կտրատել թարմ բանջարեղեն և կանաչիներ: Կարելի է մատուցել առանց որևէ բանի, որպեսզի հենց ձկան համը վայելեք:

Թուննոսի սթեյք

Թուննոսի սթեյքը գրիլ տապակի վրա պատրաստ է:

Բարի ախորժակ:

Ձկան Խորոված Հատուկ Ցանցով․ Խորոված Ձուկ Մարինացված և մատուցված թուրինջով

Խնդրում ենք Գնահատեք