ժուլիեն բուլկիների մեջ. Այնքան համեղ ու բուրավետ է, որ անմիջապես փորձելու գայթակղությանը դիմանալ անհնար է

ժուլիեն բուլկիների մեջ ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

ժուլիեն բուլկիների մեջ: Ամենահաճելին այն է, որ այս ուտեստի համար մատուցման աման փնտրելու հարկ չկա: Երբ սա պատրաստեք, ընտանիքի անդամները խոհանոց կգան պարզելու, թե այս ինչ չքնաղ բույր է տարածվում: Շատ համեղ է!

Բուլկիների մեջ պատրաստվող ժուլիենը համեղ է, պարզ և արագ է ստացվում: Մեր առաջարկած ուտեստը պատրաստելը շատ հարմար է: Այս դեպքում դուք կունենաք երկրորդ ուտեստ և մի կտոր հաց միաժամանակ: Իսկ եթե մնա հաջորդ օրվա համար, ապա մի քանի րոպե տաքացրեք այն միկրոալիքային վառարանում, և ևս մեկ անգամ վայելեք այս համեղ հաճույքը:

ժուլիեն բուլկիների մեջ

ժուլիեն բուլկիների մեջ. Անհրաժեշտ բաղադրիչներ

_Հավի միս — 500 գրամ

_Թարմ սունկ — 300 գրամ

_Թթվասեր — 4-5 ճաշի գդալ

_Կոշտ պանիր -150 գրամ

_Սոխ — 1 հատ

_Բուլկիներ

_Բուսական յուղ

_Համեմունքներ` ըստ ճաշակի

ժուլիեն բուլկիների մեջ

ժուլիեն բուլկիների մեջ. Պատրաստման եղանակը

_Հեռացնել կաշին կրծքամսից և աղ արած ջրի մեջ խաշել այնքան, որ լավ փափկի:

_Միսն առանձնացնել ոսկորներից և մանր կտրատել:

_Կտրատել սոխը, տապակել թավայի մեջ: Ավելացնել մանր կտրատած սունկը, տապակել մինչև հյութի գոլորշիացումը: Ավելացնել մի քիչ աղ:

_Լցնել հավի կտորները, թթվասեր և եփել 15 րոպե:

_Բուլկիներ պատրաստել՝ կտրել վերևի մասը և հանել փափուկ միջուկը:

_Պանիրը քերել խոշոր քերիչով:

_Պատրաստված զանգվածը լցնել բուլկիների մեջ, վրան շաղ տալ քերած պանիրը և դնել 180 աստիճան տաքացրած ջեռոցը, թխել մինչև ոսկե դարչնագույն կեղև ստացվի, մոտ 5-7 րոպե:

ժուլիեն բուլկիների մեջ

ժուլիենը բուլկիների մեջ պատրաստ է, թե տաք, թե սառը վիճակում մատուցելու դեպքում նույնքան համեղ է:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Համեղ ժուլիեն

Խնդրում ենք Գնահատեք