Իդեալական բրինձ հնդկական եղանակով. Ընդամենը 20  րոպե և չքնաղահամ ուտեստը պատրաստ կլինի

Իդեալական բրինձ հնդկական եղանակով ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Իդեալական բրինձ ճիշտ եփելու շատ նրբություններ կան: Միգուցե ոմանք չեն համաձայնի, մտածելով, թե դրա մեջ ոչ մի բարդ բան չկա՝ պետք է ջուրը լցնել, եփել ու վերջ: Բայց՝ ոչ. Պատշաճ կերպով պատրաստված բրինձը հոյակապ, բնական բույր է արձակում, ունի յուրահատուկ համ և պարզապես զարմանալի տեսք:

Հնդկաստանում, որտեղ բրինձը պատրաստում են գրեթե ամեն օր, նրա բոլոր նրբությունները վաղուց ուսումնասիրվել են և բացահայտվել են նրա բոլոր գաղտնիքները: Հենց այդ «գաղտնիքներն» եմ ուզում այսօր կիսել ձեզ հետ:

Իդեալական բրինձ հնդկական եղանակով

Իդեալական բրինձ հնդկական եղանակով. Անհրաժեշտ բաղադրիչները

_Բրինձ (ցանկալի է «Բասմատի» տեսակի) — 1 բաժակ

_Կարագ — 1/2 թեյի գդալ

_Աղ  — 1/2 թեյի գդալ

_Սև պղպեղ (աղացած) — 1/8 թեյի գդալ

_Քրքում — 1/4 թեյի գդալ

_Ջուր — 2 բաժակ

Իդեալական բրինձ հնդկական եղանակով

Իդեալական բրինձ հնդկական եղանակով. Պատրաստման եղանակը

_Այսպիսով, ամեն ինչ սկսվում է բրնձի լվացումից: Անհրաժեշտ է այն լվանալ սառը ջրով՝ ձեռքերով տրորելով:  Մի քանի անգամ փոխել ջուրը և կրկնել գործողղությունը, մինչև ջուրը թափանցիկ լինի, այնուհետև բրինձը պետք է ցամաքեցնել:

_Այժմ ջուրը եռացրեք առանձին կաթսայի կամ թեյնիկի մեջ: Այդ ընթացքում կարագը հալեցնել հաստ պատերով կաթսայի մեջ, ավելացնել աղը, համեմունքները, բրինձը և մի փոքր բովել այն անընդհատ խառնելով: Գաղտնիքն այն է, որ մանրակրկիտ խառնելու ընթացքում յուրաքանչյուր բրնձահատիկ լավ պատվում է յուղով և եփվելու ընթացքում դրանք մնում են հատ- հատ, ինչն, ի վերջո, թույլ է տալիս ստանալ հիանալի բրինձ:

_Բովելու ընթացքում բրինձն անցնում է երկու փուլ. Նախ՝ այն կդառնա թափանցիկ, այնուհետև կստանա կաթնագույն երանգ: Այս փուլում պետք է կանգ առնել և անցնել հաջորդ քայլին:

_Բրնձի վրա եռացրած ջուր լցնել, կրակը թուլացնել և կաթսան ծածկել կափարիչով:

_Հիմա շատ կարևոր է, որ կափարիչը չբացեք և բրինձը չխառնեք մինչև վերջնական եփվի: Դրա համար կպահանջվի 10-15 րոպե:

Իդեալական բրինձ հնդկական եղանակով. Ընդամենը 20  րոպե և չքնաղահամ ուտեստը պատրաստ կլինի

Դե ինչ, իդեալական բրինձը հնդկական եղանակով պատրաստ է: Մնում է ավելացնել, որ փլավը պետք է փայտե գդալով լցնել ափսեների մեջ, որպեսզի չվնասվի բրինձը և չփչանա դրա տեսքը:

Հուսով եմ՝ ձեզ դուր կգա:

Բարի ախորժակ:

Հարկ է նշել, որ այստեղ համեմունքների և յուղի քանակը տրվում է պայմանականորեն: Իրականում, կարող եք նաև ավելի շատ յուղ, աղ և պղպեղ վերցնել, ամեն ինչ կախված է ձեր անձնական նախասիրություններից: Բայց քրքումի դեպքում պետք է զգույշ լինել: Քրքումը պիտի ընդգծի բրնձի հիանալի համը, ոչ թե այն փոխի: Մնացած մանրուքներին հետևեք և կունենաք հիանալի և համեղ բրինձ:

Տեսանյութ

Համեղ փլավ

Խնդրում ենք Գնահատեք