Ինչպես պատրաստել Համեղ Դդումով ապուր․Դդմապուր

ԱՊՈՒՐՆԵՐ

Այսօր համեղ դդումով ապուր կպատրաստենք իմ բաղադրատոմսով՝ օգտակար, գունեղ, անչափ նուրբ և համեղ կրեմ ապուրը 2 րոպեյում պատրաստ կլինի։

Ինչպես պատրաստել Համեղ Դդումով ապուր․Դդմապուր

 

Դդումով ապուրի բաղադրիչները

  • Դդում — 400 գր․
  • Կարտոֆիլ — 1 հատ
  • Գազար — 1 հատ
  • Կարմիր ոսպ — 1 հատ
  • Կաթ — 100 գր․
  • Համեմունքներ

Դդմապուրի պատրաստման եղանակը

  • Երկար դդումները իմ կարծիքով ավելի մսոտ և գունեղ են, այ կլորը Ղափամա պատրաստելու համար կվերցնենք շուտով
  • Կտրատենք այն, շատ դժվար էր, բայց մի կերպ գլուխ բերեցինք
  • Այժմ կեղևազատնեք, մանրացենք և լվանանք
  • Եթե սկսեմ թվարկել դդումի օգտակար բաղադրիչները, ապա տեսանյութը չի բավականացնի, եթե կարճ․ շատ շատ օգտակար է
  • Կաթսայի մեջ հավաքենք բաղադրիչները, սկսենք դդումից
  • Մեկ կարտոֆիլը լրիվ բավարար է, ընդամենը ապուրի համը լցնելու համար
  • Մեկ գազարը, լրացուցիչ կարմրություն և վիտամիններ կփոխանցի ապուրին
  • Ապուրն ինքնին այսօր կարմիր է լինելու՝ մեր տրամադրությունն ու ախորժակը առավել բացելու նպատակով
  • Դրան կնպաստի նաև կարմիր ոսպը, որը սպիտակուցների աղբյուրը կլրացնի
  • Կավելացնենք մի փոքր ջուր, մոտ 150 գրամ և կդնենք մարմանդ կրակին, թող եռա
  • Սովորաբար ուտեստներին, մեր դեպքում բանջարեղեններին աղ ավելացնում ենք վերջում, որպեսզի ուտեստի որակական և համային հատկանիշները չքայքայվեն նատրիում քլորիդից

Ինչպես պատրաստել Համեղ Դդումով ապուր․Դդմապուր

  • Հենց ջուրը քաշի, մոտ 10 րոպեից կաթ կավելացնենք, հենց կարտոֆիլը եփվի, վերջ կհանենք կրակից
  • Աղ կցանենք, համեմունքներից ինչ դուք կցանկանաք, ես ավելացնում եմ սխտորի փոշի խառնած բանջարեղենների համար նախատեսված համեմունքի հետ, նաև կարմիր կծու պղպեղ
  • Այժմ հարենք էլեկտրական ձեռքի հարիչով, եթե չունեք այս սարքից դիմեք բլենդերի օգնությանը կամ պարզապես կարտոֆիլի խյուս պատրաստելու ձեռքի ճզմիչին, եթե միատարր չլինի վերջում կանցկացնեք քամիչով
  • Մեր սարքը ամբողջությամբ գործը գլուխ բերեց, հրաշալի կրեմ-ապուր ստացանք
  • Տեսանյութի տակ լայքեր մեր ստացած արդյունքի և իհարկե ինձ ոգևորելու համար
  • Շատ նուրբ, անշուշտ համեղ, գունեղ դդմապուրը մեր պատրաստ է
  • Ձեր օրվա ռացիոնում շատ ներառեք այս հրաշք բանջարեղենը, պատրաստեք համեղ աղցաններ, կոտլետներ, դդումով քաղցրավենիքներ, դրանով միայն օգուտ կտաք ձեր օրգանիզմին։

Ինչպես պատրաստել Համեղ Դդումով ապուր Տեսանյութ

Դե ինչ բարի ախորժակ։

Խնդրում ենք Գնահատեք