Իշլի Քյուֆթա․ Մատուցման 2 նոր Հետաքրքիր Տարբերակ

ՀԱՅԿԱԿԱՆ ԽՈՀԱՆՈՑ

Այսօր ներկայացնում ենք Իշլի քյուֆթա մոտուցելու 2 նոր և հետաքրքիր տարբերակ, անչափ համեղ և անսպասելի։

Իշլի Քյուֆթա․ Մատուցման 2 նոր Հետաքրքիր Տարբերակ

Իշլի Քյուֆթա — 1

  • Առաջին տարբերակի համար մեզ պետք կգա հոլանդական պանիր, ինչ-որ ունեք ձեռքի տակ, մի քանի շերտի ենք վերածում՝ դնում կողքի
  • Ջեռոցի համար նախատեսված տարա ենք վերցնում, տակը կարագ ենք դնելու
  • Սառցախցիկից հանում ենք պատրաստի իշլի քյուֆթաները և առանց հալեցնելու դնում ենք այս տարայի մեջ
  • Իսկ թե ինչպես պատրաստել այսպիսի լցոնած կոլոլակներ տեսեք մեր ալիքում, հղումը ես տեսանյութի տակ կթողնեմ անպայման
  • Յուրաքանչյուրի վրա մեկ շերտ պանիր ենք դնում և ուղարկում ենք ջեռոց մոտ 30 րոպեով 160 աստիճանում
  • Հենց պանիրը հալվի և կարմրի կհանենք ջեռոցից
  • Հաճելի խրթխրթան կեղև է կապել կոլոլակների վրա, միջից ամբողջությամբ եփվել է, հյութեղ համեղ տարբերակ է, որը իհարկե շատ կզարմացնի ձեր հյուրերին

Իշլի Քյուֆթա․ Մատուցման 2 նոր Հետաքրքիր Տարբերակ (Տեսանյութ)

Իշլի Քյուֆթա — 2

  • Իսկ երկրորդ մատուցման տարբերակը դա Մուսալեռի խոհանոցից կոլոլակով թանապուրն է, Այո, այո, կոլոլակը մատուցելու ենք խաշելուց հետո թանապուրի, կամ Սպասի մեջ, ի դեպ մեր ալիքում նաև սպաս ենք պատրաստել, կարող եք դա էլ մտնել նայել
  • Հավատացեք յուրահատուկ համեղ տարբերակ է, միաժամանակ և կոլոլակներն են այլ համ ստանում և թանապուրն է հրաշալի տարբերակով մատուցվում։

Մի վախեցեք խոհանոցում փորձարկումներից, դրանք կարող են շատ հաջողված և համեղ ստացվել։

Իշլի Քյուֆթա․ Մատուցման 2 նոր Հետաքրքիր Տարբերակ Տեսանյութ

Դե ինչ բարի ախորժակ։

Խնդրում ենք Գնահատեք