Իշլի քյուֆթա․ Տոնական շքեղ ուտեստ․ Լցոնած կոլոլակ

ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ԽՈՀԱՆՈՑ

Այսօր միասին պատրաստում ենք Իշլի քյուֆթա՝ տոնական շքեղ ուտեստ, այլ կերպ լցոնած կոլոլակ։ Այս պարզ հաջորդականությանը հետևելով դուք էլ հենց առաջին անգամից վարպետորեն կպատրաստեք իշլի քյուֆթաներ, այստեղ ոչ մի բարդ բան չկա։

Իշլի քյուֆթա․ Տոնական շքեղ ուտեստ․ Լցոնած կոլոլակ

 

Իշլի քյուֆթա բաղադրատոմսը

Միջուկ

  • Անյուղ միս — 1 կգ
  • Կարմիր քաղցր պղպեղ — 3 թ․ գդ․
  • Սև պղպեղ — 0,5 թ․գդ․
  • Աղ — 2 թ․գդ․
  • Քիմիոն — 0,5 թ․գդ․
  • Բահար — 0,5 թ․գդ․
  • Կարմիր չոր աջիկա կծու — 1 թ․գդ․

Կեղև

  • Մանր բլղուր — 1 բաժակ
  • Յուղոտ տավարի միս — 1 կգ․
  • Կարմիր քաղցր պղպեղ — 2 թ․ գդ․
  • Աղ — 2 թ․գդ․

Իշլիի պատրաստման եղանակը

  • Վերցնում ենք մեկ բաժակ բլղուր, հնարավորինս մանր աղացած
  • Լցնում ենք տարայի մեջ, մաքրում սև հատիկները, եթե առկա են և պետք է լվանանք և թրջենք գոնե մեկ ժամով
  • Մինչ այդ կնախապատրաստենք միսը
  • Իշլի քյուֆթան պատրաստում ենք երկու տեսակի մսից՝ մեկը պետք է լինի յուղոտ միս, դա միջուկի խճողակի համար է
  • Իսկ մյուս բաժինը պետք է լինի ոչ շատ յուղոտ, անյուղ միս դա կեղևի համար է

Իշլի քյուֆթա․ Տոնական շքեղ ուտեստ․ Լցոնած կոլոլակ

 

  • Ես այսօր վերցրել եմ մեկական կիլոգրամ յուրաքանչյուրից, ինչպես նաև 2 խոշոր գլուխ սոխ
  • Այս բաղադրիչները առանձին առանձին աղում ենք
  • Վերցնում ենք կաթսա, մեջը առատ ձիթայուղ լցնում, կարելի է նաև կարագով տապակել, իհարկե, բայց քանի-որ կարագով հետո հյուրասիրելուց արագ սառչում է ես խուսափում եմ կարագով պատրաստելուց
  • Աղացած սողն ու յուղոտ աղացած միսը լցնում ենք այս կաթսայի մեջ և դնում ենք կրակին եփվելու, սա մեր միջուկն է
  • Մինչ այն կպատրաստվի մենք արագ նախապատրաստենք կեղևի անյուղ աղացած միսը
  • Այդ ընթացքում դուք բաժանորդագրվեք մեր ալիքին, եթե դիտում եք, բայց դեռ չեք հասցրել բաժանորդագրվել, դե իսկ եթե լայք դնեք, դա ինձ առավել հաճելի կլինի
  • Բլղուրը որը նախապես խաշել էինք, արդեն լրիվությամբ իր մեջ է քաշել ջուրը և փափկել է, ինչպես որ պետք է, սա լցնում ենք կեղևի մսի մեջ
  • 2 թեյի գդալ կարմիր քաղցր պղպեղ ենք լցնում, կարող եք մեկը կծու մեկը քաղցր վերցնել եթե կծուի մեծ սիրահար եք
  • 2 թեյի գդալ աղ ենք լցնում
  • Դե իհարկե ձեռնոց ենք հագնում և սկսում ենք խառնելու հաճելի գործընթացը
  • Խառնելու ընթացքում կարելի է ձեռքը թրջել, որպեսզի միսը կպնի շատ ձեռքին, այլ ավելի լավ խառնվի մյուս բաղադրիչներին և արդյունքում ստացվի այսպիսի կպչուն զանգված
  • Այն բավականաչափ խառնեցինք արդեն կարելի է ասել պատրաստ է, կդնենք միառժամանակ կողքի մինչև խճողակն էլ վերջացնենք պատրաստելը
  • Միջուկի միսը մի փոքր տապակելուց հետո հարկավոր է մեջը մի փոքր մոտ կես բաժակ ջուր ավելացնել և այնքան եռացնել շարունակաբար խառնելով, մինչև ջուրը լրիվ գոլորշիանա, իսկ միջուկի միսն էլ վերջնական եփվի և փափկի
  • Եթե հաճախակի խառնենք մսի մեջ գնդիկներ չեն մնա
  • Հենց այդ ժամանակ էլ կհամեմենք
  • Աղն առաջնահերթ կլցնենք 1-2 թեյի գդալ, ըստ ձեր քիմքի
  •  3 թ․ գդ․ կարմիր քաղցր պղպեղ կլցնենք, կարելի է նաև մեկ գդալը կծու ավելացնել
  • Սև պղպեղ կլցնենք կես թեյի գդալ, որը կծու է, իհարկե
  • Իշլի քյուֆթան կարող է համեղ ստացվել կամ չստացվել կախված համեմունքների փնջից և տանտիրուհու ձեռքից իհարկե
  • Բայց այս հիմնական բաղադրիչը պետք է չանտեսեք․ դա քիմիոնն է ընդամենը կես թ․գդ․, այդքանը բավական է
  • Ես այս բաղադրատոմսը վերցրել եմ ախպար կնոջից, որի մոտ շատ համեղ իշլի քյուֆաներ էի միշտ համտեսում
  • Կես թեյի գդալ աղացած բահար ենք ավելացնում
  • 100 գրամ ընկույզ  մանրացնենք և ամբողջությամբ ավելացնենք տապակվող մսին, սա դասական տարբերակն է, կարող եք և ընկույզ չավելացնել

Իշլի քյուֆթա․ Տոնական շքեղ ուտեստ․ Լցոնած կոլոլակ

 

  • Կարմիր չոր աջիկա կծու փոշին ենք ավելացնում, սա էլ յուրահատուկ համ է տալիս մի լավ խառնում ենք, բույրով հիանում, անջատում ենք գազօջախը, խճողակը դնում ենք կողքի որպեսզի մի լավ սառի, որ կարողանանք իշլիները հանգիստ հավաքել
  • Ձեռնոցները ինձ օգնության կգան
  • Ձեռքերը հարկավոր է ջրի մեջ անընդհատ թրջել օգնության համար, իշլի հավաքելու տարբեր տարբերակներ կան
  • Եթե առաջին անգամ եք պատրաստելու ամենահեշտ տարբերակը ափի մեջ կեղևի համար նախատեսված մսից հնարավորինս բարակ շերտ ծեփելն է
  • Ահա այսպես, ասեմ իհարկե, ձեռնոցներով ահավոր բարդ է այս առանց այն էլ բարդ գործը
  • Բացելուց հետո 2 թեյի գդալ խճողակ ենք դնում ափի մեջ կամ մեկ ճաշի գդալ, որքան առատ այնքան հարուստ
  • Այժմ երկրորդ հնարավոր տարբերակը առաջարկեմ
  • Ձեռքերով գունդ ենք ձևավորում, բութ մատով այս գնդի մեջ փոս ենք անում, հնարավորինս պատերը բարակեցնում ենք, որքան պատերը բարակ ստացվեն, ուրեմն այնքան հմուտ է պատրաստող վարպետը
  • Կամ այս անգամվա ձեռնոցներն էին շատ անհաջող, կամ իրականում իշլի քյուֆթա կերտելը ձեռնոցներով է շատ դժվար
  • Կներեք բայց ես ձեռնոցներս կհանեմ, կլվացվեմ և կանցնեմ իսկական գործի, խնդրեմ

 

  • Իշլի քյուֆթան հարկավոր է ձեռքերով այնպիսի ձև տալ, ասես երկերավուն սուր անկյուններով գնդակ ստացվի, այս ձևով եթե դժվարանաք պատրաստելը չհուսահատվեք, կարող եք պատրաստել կոլոլականման կլոր, դրանից հավատացեք իշլիի համը չի փոխվի բացարձակ
  • Հարկավոր է պարզապես այս կարերը այնքան լավ սոսնձել կամ ձուլել, որ խաշվելու ժամանակ չքանդվի, դա նույնպես հաջողված իշլիի ցուցանիշ է
  • Այսքան մսից ինձ մոտ ստացվեց 16 խոշոր և 17 միջին չափսի իշլի քյուֆթաներ, ընդհանուր հաշվով 2 կիլոգրամ մսից ստացվում է մոտ 33-34 հատ քյուֆթա
  • Կարելի էր ավելի մանր անել, բայց ես սիրում եմ խոշորները
  • Իշլի քյուֆթաները կարելի է սառցախցիկում պահել մինչև 3 ամիս, բայց մենք այդքան չենք դիմանա հիմա կխաշենք և կհամտեսենք
  • Հարկավոր է խաշել եռման ջերմաստիճանի ջրի մեջ, որի մեջ աղ կլցնենք և հենց սառցախցիկից հանելուց հետո կարող ենք անմիջապես այս ջրի մեջ եփել
  • 10-15 րոպեն բավական խաշվելու համար, հետո այն կարելի է նաև տապակել խաշելուց հետո, այն նաև շատ համեղ է թանով ապուրի մեջ, ես նաև այլ հետաքրքիր տարբերակներով էլ եմ մատուցում, եթե ցանկանաք իշլիի մատուցման այլընտրանքային տարբերակներ էլ կառաջարկեմ ձեզ
  • Մատուցում ենք անպայման կիտրոնով, որը հարկավոր է ուտելուց առաջ ճզմել իշլիների վրա

Չենք մոռանում հպարտության և ուրախության զգացումը ուտեստը մատուցելուց, դրանից և դուք ձեզ գնահատված կզգաք և տանեցիներին դրական էներգիա կփոխանցեք։ Այսպիսին էին մեր առաջարկած իշլի քյուֆթայի տարբերակը, համարձակ եղեք խոհանոցում, մի վախեցեք փորձելուց թեկուզ առաջին հայացքից բարդ թվացող ուտեստներ։ Ձեզ մոտ ամեն ինչ կստացվի, համոզված եմ։

Եթե հավանեցիք տեսանյութը, ուրեմն չմոռանաք ոգևորող լայքը դնել ներքևում, դա ինձ շատ հաճելի է։

Իշլի քյուֆթա։ Պատրաստման տեսանյութ

Դե ինչ, բարի ախորժակ։

Խնդրում ենք Գնահատեք