Ներկայացնում ենք Կիտրոնով և կանաչիներով Իշխանը ջեռոցում պատրաստման հայտնի բաղադրատոմսի նոր տարբերակ:
Բաղադրատոմսը կարելի է կատարելագործել՝ իշխանը լցոնելով պաքսիմատի, սոխի և սխտորի խառնուրդով։

Իշխանը ջեռոցում. Անհրաժեշտ բաղադրիչները
_Իշխան 2–2,8 կգ քաշով 1 հատ
_Պաքսիմատ 2 բաժակ
_Սոխ 1 հատ
_Սխտոր 1 պճեղ
_Մաղադանոս 1 փունջ
_Ուրց 2 ճյուղ
_Օրեգանո 2 ճյուղ
_Կիտրոնի հյութ կամ սպիտակ բալզամիկ քացախ 2 ճաշի գդալ
_Կարագ 1 ճաշի գդալ
_Ձիթապտղի յուղ 2 ճաշի գդալ + ևս մի քիչ
_Աղ, աղացած սև պղպեղ՝ ըստ ճաշակի
Մատուցման համար
_Կիտրոնի քերուկ 1 հատ
_Մաղադանոս և անանուխ (միայն տերևները) 4-5 ճյուղ


Իշխանը ջեռոցում. Պատրաստման եղանակը
_Մաքրել և մանրացնել սոխն ու սխտորը, կանաչիները մանր կտրատել։
_Ձիթապտղի յուղի և կարագի խառնուրդի մեջ տապակել սոխը, սխտորը մինչև կիսաթափանցիկ դառնա՝ 1 րոպե:
_Ավելացնել համեմունքները, կանաչիները, պաքսիմատը, մանրակրկիտ խառնել և հեռացնել կրակից։
_Ձուկը մաքրել թեփուկներից փորոտիքը հեռացնել:
_Լվանալ հոսող սառը ջրի տակ, չորացնել թղթե սրբիչներով և ներսից ու դրսից համեմել աղով և պղպեղով:
_Ձկները լցոնել պաքսիմատի միջուկով, դնել յուղաթղթով ծածկված ջեռոցի տապակի վրա, ցողել ձիթապտղի յուղով, կիտրոնի հյութով:
_Ջեռոցը տաքացնել մինչև 190°C և ձուկը թխել 25 րոպե։
_Մատուցելուց առաջ վրան ցանել մանր կտրատած մաղադանոս-անանուխի և կիտրոնի կեղևի խառնուրդը։


Բարի ախորժակ:
Տեսանյութ
Ձուկը ջեռոցում աղի մուշտակով







