Համեղ լապշան կոլոլակներով կուրախացնի բոլորին առանց բացառության։
Անպայման պատրաստեք այս ուտեստը, եթե ժամանակ չունեք բարդ պատրաստմամբ կերակուր եփելու համար:

Լապշան կոլոլակներով. Անհրաժեշտ բաղադրիչները
_Լապշա 300 գր
_Աղացած միս 300 գր
_Տոմատի սոուս 5 ճաշի գդալ
_Աղ, պղպեղ՝ ըստ ճաշակի
_Սոխ 2 հատ
_Կանաչիներ՝ զարդարելու համար
_Բուսական յուղ՝ ըստ ճաշակի


Պատրաստման եղանակը
_Լապշան եփել մինչև կիսաեփ վիճակը, մսաղացով սոխն աղալ, ավելացնել աղացած մսին, համեմել նախընտրած համեմունքներով ու կոլոլակներ ձևավորել։
_Տապակել կոլոլակները թավայի մեջ, մինչև եփվեն:
_Լապշային ավելացնել տոմատի սոուսը, լցնել կոլոլակները և եփել 2 րոպե։
_Պատրաստի ուտեստը լցնել մատուցման ափսեի վրա, ցանել կանաչիներ և մատուցել:

Բարի ախորժակ:
Տեսանյութ
Սպագետտի Բոլոնեզ սոուսով







