Լավաշով բլիթներ. Արագ նախաճաշի նոր բաղադրատոմս 

Լավաշով բլիթներ ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ԽՈՀԱՆՈՑ

Առաջարկում ենք համեղ նախաճաշի համար լավաշով բլիթների հիանալի բաղադրատոմս, որը կօգնի խնայել պատրաստման ժամանակը:

Շատ համեղ և ախորժելի է ստացվում։ Կարելի է պատրաստել տարբեր միջուկներով։

Լավաշով բլիթներ

Լավաշով բլիթներ. Անհրաժեշտ բաղադրիչները

_Լավաշ 2 հատ

_Կարտոֆիլ 600 գր

_Կանաչ սոխ և կանաչիներ՝ ըստ ճաշակի

_Աղ, համեմունքներ՝ ըստ ճաշակի

_Կարագ 60 գր

Լավաշով ռուլետ

Լավաշով բլիթներ. Պատրաստման եղանակը

_Կարտոֆիլը խաշել աղ արած ջրի մեջ և տրորել մի կտոր կարագով։ Ավելացնել կանաչիներն ու կանաչ սոխը խառնել, թողնել սառչի:

_Լավաշի թերթիկները մաս-մաս կտրատել, որպեսզի մեջտեղից ծալելիս բլիթ ստացվի։

_Միջուկը քսել, ծածկել լավաշի երկրորդ մասով և տապակել չոր տապակի մեջ, երկու կողմից՝ մինչև ոսկե դարչնագույնը։

_Թավայից հանելուց հետո վրան քսել սերուցքային կարագ:

_Որպեսզի միջուկը չթափվի, եզրերին հարած ձու քսել և տապակի մեջ դնելիս լավ սեղմել։

_Պատրաստի բլիթները ծածկել սրբիչով և թողնել 5-10 րոպե, որպեսզի լավաշը փափկի և թաթախվի կարագով։

Լավաշով բլիթներ

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Համեղ նախաճաշ

Խնդրում ենք Գնահատեք