Լավաշով եռանկյունիներ հնդկահավով և պանրով. Անհավանական համեղ, հագեցնող նախուտեստ

Լավաշով եռանկյունիներ հնդկահավով և պանրով ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Անցյալ շաբաթ աշխատակիցներից մեկը աշխատանքի բերեց լավաշով եռանկյունիները և սկսեց հյուրասիրել բոլորիս: Ճիշտն ասած, ես մեծ հույսեր չէի կապում այս խորտիկի հետ: Ես կարծում էի, որ դա միա անշուք բան կլինի: Բայց հենց որ կծեցի ու համը զգացի, անմիջապես շտապեցի բաղադրատոմսն իմանալու:

Գործընկերուհիս օգտագործել է հնդկահավի կրծքամիս, ինչը բավականին հազվադեպ է հանդիպում նման բաղադրատոմսերում: Եվ, իհարկե, բուլղարական պղպեղի, սոյայի սոուսի և պանրի հետ համադրությունը ուտեստը դարձնում է աներևակայելի համեղ, իսկ սխտորը տալիս է անհրաժեշտ կծվություն: Հիմա տանը հաճախ եմ լավաշով եռանկյուններ պատրաստում և ինքս եմ բերում աշխատանքի:

Լավաշով եռանկյունիներ հնդկահավով և պանրով

Լավաշով եռանկյունիներ հնդկահավով և պանրով. Անհրաժեշտ Բաղադրիչները

_Հնդկահավի կրծքամիս 250 գ

_Բուլղարական պղպեղ 1 հատ

_Աղ 0,25 թեյի գդալ

_Սոյայի սոուս 2 ճաշի գդալ

_Սև պղպեղ (աղացած) 0.25 թեյի գդալ

_Ձիթապտղի յուղ 5 ճաշի գդալ

_Մաղադանոս 0.5 փունջ

_Կոշտ պանիր 80 գ

_Լավաշ 4 հատ

_Ձու 2 հատ

_Սխտոր 1 պճեղ

_Կարագ 40 գ

Լավաշով եռանկյունիներ հնդկահավով և պանրով

Լավաշով եռանկյունիներ հնդկահավով և պանրով. Պատրաստման եղանակը

_Տաքացնել ձիթապտղի յուղը տապակի մեջ, ավելացնել մանրացված հնդկահավի կրծքամիս և խորանարդներով կտրատված պղպեղ: Աղ, պղպեղ անել, լցնել սոյայի սոուսը, ավելացնել մամլիչով անց կացրած սխտորը:

_Խառնել և տապակել:

_Լցոնը տեղափոխել ամանի մեջ, ավելացնել քերած պանիրը և մանրացված մաղադանոսը, խառնել, լավաշը կտրել ուղղանկյունների տեսքով, յուրաքանչյուրի վրա քսել կարագ:

_Դնել միջուկը հացի մի անկյունում և ծալել այն եռանկյունու տեսքով:

_Յուրաքանչյուր եռանկյունը թաթախել ձվի մեջ և տապակել թավայի մեջ բուսական յուղով:

Լավաշով եռանկյունիներ հնդկահավով և պանրով

Լավաշով եռանկյունիները հնդկահավով և պանրով պատրաստ են:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Լավաշով նախուտեստ

Խնդրում ենք Գնահատեք