Լավաշն այսօր լայնորեն օգտագործվում է տարբեր ուտեստներ օրինակ՝ Լավաշով կարկանդակ պատրաստելու համար։
Դրանով պատրաստվում են ռուլետներ, տարբեր միջուկներով բլիթներ։ Առաջարկում եմ օգտագործել այս նոր ու հետաքրքիր բաղադրատոմսը։

Լավաշով կարկանդակ. Անհրաժեշտ բաղադրիչները
_Լավաշ կամ տորտիլյա 4 հատ
_Ձու 4 հատ
_Պանիր, երշիկ, լոլիկ՝ ըստ ճաշակի
_Աղ, պղպեղ, կարագ՝ ըստ ճաշակի

Լավաշով կարկանդակ. Պատրաստման եղանակը
_Ձվերին աղ, պղպեղ անել, հարել խառնիչով, կարելի է ավելացնել նաև իտալական կամ պրովանսյան անուշաբույր կանաչիներ։
_Բարակ լավաշը կտրատել՝ ըստ թավայի տրամագծի։
_Երշիկը և լոլիկը կտրատել խորանարդներով, իսկ պանիրը՝ քերել խոշոր քերիչով։
_Ավելորդ չի լինի տապակած սունկը, քաղցր պղպեղը, ով սիրում է՝ կարող է ձիթապտղի կտորներ ավելացնել:
_Տապակը յուղել մի կտոր կարագով և լցնել ձվերի կեսը, փռել լավաշը և վրան շարել երշիկն ու ցանել պանիրը։
_Վրան դնել լավաշ և շարել լոլիկ ու պանիր։
_Ծածկել լավաշով և կրկնել մթերքների բոլոր քայլերը, մինչև ամբողջը վերջանա:
_Լցնել հարած ձվերի երկրորդ կեսը, ծածկել կափարիչով և եփել մարմանդ կրակի վրա 5 րոպե։
_Շրջել և տապակել մյուս կողմից ևս 5 րոպե:

Տարբեր միջուկներով պատրաստելու դեպքում նման յուրահատուկ կարկանդակը հիանալի նախաճաշ է, խորտիկ կամ ճաշի հավելում։
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Պիցցա առանց խմոր թխելու







