Լավաշով կարկանդակ. Հաճելի ու պարզ ուտեստ, որ կպատրաստեք շատ արագ

Լավաշով կարկանդակ ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Եթե ժամանակ չունեք, լավաշով կարկանդակը կփրկի իրավիճակը: Կարող եք մի քանի րոպեում հագեցնող ու համեղ կարկանդակներ պատրաստել:

Արագ ստացվող բաղադրատոմս ենք առաջարկում փորձել, կարծում ենք այն ձեզ դուր կգա:

Այսպիսի ռուլետներ կարելի է պատրաստել նույնիսկ տոնական սեղանի համար դրանք փափուկ, հյութալի և գեղեցիկ են, կարող եք պատրաստել տարբեր լցոնումներով:

Լավաշով կարկանդակ

Լավաշով կարկանդակ. Անհրաժեշտ բաղադրիչները

_Լավաշ 2 հատ

_Ցանկացած աղացած միս 500 գ

_Սոխ, սխտոր, կանաչիներ՝ ըստ  ճաշակի

_Ջուր 80 մլ

_Ձու 2 հատ

_Ջուր 2 ճաշի գդալ

_Համեմունքներ և աղ՝ ըստ ճաշակի

Լավաշով կարկանդակ

Լավաշով կարկանդակ

Լավաշով կարկանդակ. Պատրաստման եղանակը

_Աղացած միսը համեմել քերած սոխով և սխտորով, աղով, պղպեղով, անուշաբույր կանաչիներով և թարմ կանաչիների խառնուրդով:

_Լցնել մի քիչ ջուր և լավ խառնել, հարել այնպես, որ զանգվածը դառնա համասեռ:

_Աղացած միսը լավաշի վրա տարածել հավասար շերտով, փաթաթել ռուլետի նման և թողնել 10 րոպե:

_Հարել ձվերը աղով և անուշաբույր կանաչիներով, մի երկու ճաշի գդալ ջուր, կաթ, թթվասեր կամ մայոնեզ:

_Կտրել ռուլետները մասերի, յուրաքանչյուրը թաթախել խմորի մեջ և տապակել թավայի մեջ կափարիչով ծածկված չափավոր կրակով:

Լավաշով կարկանդակ

Ռուլետիկները կլինեն փափուկ և հյութալի, համեղ: Ճաշացանկը բազմազանեցնելու համար աղացած մսի փոխարեն կարող եք օգտագործել սունկը՝ սոխով կամ հավով, աղած կաթնաշոռը պանրով և կանաչիներով:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Լավաշով ռուլետ 2 տարբերակ

Խնդրում ենք Գնահատեք