Լավաշով նախաճաշ. Նոր բաղադրատոմս՝ առանց աղի և յուղի

Լավաշով նախաճաշ ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Լավաշով նախաճաշ. Նոր բաղադրատոմս՝ առանց աղի և յուղի

Արագ, համեղ ու պարզ նախաճաշ, օրիգինալ լցոնով՝ պանրով, լոլիկով և ձիթապտուղով:

Լավաշով նախաճաշ

Լավաշով նախաճաշ. Անհրաժեշտ բաղադրիչները

_Ձու 1 հատ

_Լավաշ 1 հատ

_Պանիր 150 գր

_Չերրի՝ ըստ ճաշակի

_Ֆետա պանիր 20 գր

_Ձիթապտուղ, ռեհան՝  ըստ ճաշակի

Լավաշով նախաճաշ

Լավաշով նախաճաշ

Լավաշով նախաճաշ. Պատրաստման եղանակը

_Ձուն հարել հարիչով՝ մինչև հարթվի: Քերել պանիրը միջին քերիչով:

_Լավաշի մի կտոր թաթախել ջրի մեջ մի երկու վայրկյան և դնել չկպչող տապակի մեջ:

_Ձուն լցնել վրան, պանիրը տարածել ամբողջ մակերեսի վրա:

_Լվանալ և չորացնել չերրին թղթե սրբիչներով և կտրել շերտերով:

_Շրջել լավաշը, յուղել և դնել շերտերը, ռեհանի տերևները, ֆետայի կտորները:

_Տապակի մեջ փաթաթել լավաշը ծրարաձև և շրջել, տապակել մի քանի րոպե:

_Դնել մատուցման ամանի վրա, մատուցել տարբեր սոուսներով:

Լավաշով նախաճաշ

Լավաշով նախաճաշ

Սա պարզ, շատ հագեցնող և օրիգինալ ուտեստ է՝ թարմ և դյուրամարս մթերքով:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Լավաշով ռուլետ

Խնդրում ենք Գնահատեք