Լավաշով պիցցա. Այն պատրաստում եմ հաճախ և ավելին են խնդրում նախաճաշի, ընթրիքի համար

Լավաշով պիցցա ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Արագ բաղադրատոմսով, շատ հեշտությամբ պատրաստենք Լավաշով պիցցա: Այս ուտեստը գրեթե նույնն է, ինչ մեր սիրելի իտալական ուտեստի դասական բաղադրատոմսը:

Միջուկի համար օգտագործեք ցանկացած մթերք, որը հաճախ ավելացնում ենք պիցցային:

Լավաշով պիցցա

Լավաշով պիցցա. Անհրաժեշտ բաղադրիչները

_Լավաշ 4 հատ

_Ձու 3 հատ

_Թանձր սերուցք 80 մլ

_Պանիր 400 գր

_Երշիկ 300 գր

_Լոլիկ 2 հատ

_Ռուկոլա կամ այլ կանաչիներ

Լավաշով պիցցա

Լավաշով պիցցա

Լավաշով պիցցա. Պատրաստման եղանակը

_Ծածկել ջեռոցի տապակը յուղաթղթով և փռել լավաշ:

_Հարել ձվերը մի պտղունց աղով և սերուցքով, մինչև հարթվի:

_Լավաշի վրա լցնել մի քիչ այս հեղուկից և տարածել այն ամբողջ մակերեսով, ծածկել լավաշի երկրորդ թերթիկով, նորից ձու քսել, փռել լավաշի երրորդ թերթը և նույն կերպ քսել ձու:

_Չորրորդ շերտի վրա դնել երշիկի կտորները, լոլիկի կտորները, ավելացնել ձեր նախընտրած բաղադրիչները։

_Վրան ցանել անուշաբույր իտալական համեմունքներ, ռուկոլա կամ այլ կանաչիներ, քերած պանիր։

_Թխել 180 աստիճան տաքացրած ջեռոցում, մոտ 20 րոպե։

Լավաշով պիցցա

Լավաշով պիցցա

Միջուկը կարող եք ընտրել ըստ ձեր ցանկության, կարևորը՝ մթերքները պարզ են և երկար թխելու կարիք չկա։

Օրինակ՝ սունկը կարելի է նախապես և առանձին տապակել, հավի մսի կտորները եփել և այլն։

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Արագ նախաճաշ 2 րոպեում

Խնդրում ենք Գնահատեք