Լավաշով ջեռեփուկ. Ջեռոցում տապակված ուտեստը համի հրաշք է պատրաստման իր պարզությամբ: Սա իսկական գտածո է յուրաքանչյուր մարդու համար, ով սիրում է համեղ ուտեստներ:
Ուշադրություն դարձնենք համին` քնքուշ և փխրուն կեղևը մեզ տալիս է լավաշը, հյութալիությունն ու անուշաբույր հմայքը՝ միջուկը:

Լավաշով ջեռեփուկ. Անհրաժեշտ բաղադրիչները
_Լավաշ
_Կոշտ պանիր 200 գրամ
_Լոլիկ 1-2 հատ
_Բուլղարական պղպեղ 1 կամ 2 հատ
_Ցանկացած միս (թռչնամիս, հորթի միս կամ խոզապուխտ)
_Ձու 2 հատ
_Կանաչի՝ ըստ ճաշակի
_Աղ,պղպեղ՝ ըստ ճաշակի
_Մայոնեզ կամ թթվասեր՝ ըստ ճաշակի
_Տոմատի մածուկ՝ ըստ ճաշակի

Լավաշով ջեռեփուկ. Պատրաստման եղանակը
_Նախապես եփել միսը, որը կօգտագործվի լցոնի ժամանակ, կտրատել այն: Կարող եք նաև եփած երշիկ վերցնել, ընդհանրապես, այն, ինչ կա սառնարանում:
_Կտրատել պղպեղը, լոլիկը և կանաչիները, կարելի է ավելացնել կանաչ սոխ, պանիրը քերել:
_Խառնել միջուկի բոլոր բաղադրիչները, աղը և պղպեղը ըստ ճաշակի, հարել 2 ձվի հետ և չմոռանալ պանիրը:
_Լավաշին քսել թթվասերով և կետչուպով խառնուրդը (կարող եք թթվասերի փոխարեն մայոնեզ օգտագործել):
_Դնել լցոնը և փաթաթել: Լավաշով ռուլետի վրա թթվասեր քսել:
_Թխել ջեռոցում մինչև դարչնագույնը, 15-18 րոպեն բավական կլինի:

Դուք կարող եք մատուցել ջեռեփուկը տաք կամ սառը վիճակում: Այն միշտ կլինի համեղ!
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Ծույլ լազանյա լավաշով







