Լավաշով ջեռեփուկ. Այնքան համեղ կարկանդակ, որ ամեն օր կպատրաստեք

Լավաշով ջեռեփուկ ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Այսօր ներկայացնում ենք արագ և պարզ լավաշով ջեռեփուկի՝ կաթնաշոռով կարկանդակի բաղադրատոմս։

Ամեն ինչ արվում է հաշված րոպեների ընթացքում և դուք ստանում եք շատ փափուկ և համեղ նախաճաշ կամ ընթրիք։

Լավաշով ջեռեփուկ

Լավաշով ջեռեփուկ. Անհրաժեշտ բաղադրիչները

_Լավաշ 3 հատ

_Կեֆիր կամ բնական յոգուրտ 400 մլ

_Ձու 4 հատ

_Կաթնաշոռ 250 գր

_Աղ 1 թեյի գդալ

_Լոլիկը ռեհանով համեմունք 2 ճաշի գդալ

_Կարագ 30 գր

Լավաշով ջեռեփուկ

Լավաշով ջեռեփուկ

Լավաշով ջեռեփուկ. Պատրաստման եղանակը

_Ձվերը խառնել կեֆիրի, համեմունքների, աղի, պղպեղի հետ, հարել հարիչով՝ մինչև հարթ զանգված ստացվի։

_Կաթնաշոռն ավելացնել և զանգվածը լավ խառնել։ Միջուկը ջրիկ կստացվի, բայց մի անհանգստացեք, այդպես էլ պետք է լինի։

_Լավաշի յուրաքանչյուր թերթիկը հավաքել հարմոնի նման և դնել ջեռոցի ամանի մեջ։

_Միջուկը լցնել ծալքերի արանքում, որպեսզի համաչափ տարածվի։ Մի քանի անգամ թափահարել կաղապարը, որպեսզի լցոնը հավասարապես ծածկի լավաշը:

_Մակերեսի վրա դնել կարագի կտորներ։

_Թխել 180 աստիճանով մոտ 40 — 45 րոպե։

Լավաշով ջեռեփուկ

Լավաշով ջեռեփուկ

Կարկանդակը վառ, սերուցքային համով և բուրավետ է ստացվում: Սա շատ պարզ, բայց համեղ ուտեստ է նախաճաշի, ճաշի և ընթրիքի համար։

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Լավաշով ռուլետ

Խնդրում ենք Գնահատեք