Լավաշով ռուլետ աղացած մսով

Լավաշով ռուլետ ՀԱՅԿԱԿԱՆ ԽՈՀԱՆՈՑ

Լավաշով ռուլետ աղացած մսով

Եթե փնտրում եք արագ նախուտեստի տարբերակ, կամ բնության գրկում հեշտ սնվելու հնարավորություն, ապա մեր առաջարկած բաղադրատոմսը հաստատ դուր կգա: Ինձ այս բաղադրատոմսը տվել է մորաքույրս, նա հաճախ է սա պատրաստում տարբեր առիթներով: Ինքս բազում անգամներ փորձել եմ, այնօես որ կիսում եմ այս համեղ ուտեստի բաղադրատոմսը, որը կարող եք պատրաստել շատ արագ ու բոլորովին չամաչել հյուրերից:

Լցոնի համար պետք է վերցնել միայն թարմ միս: Ավելի լավ է միսը ինքնուրույն աղալ, քան գնել խանութից: Կարող եք վերցնել, հավ, տավարի միս կամ խառնել տարբեր տեսակի մսեր: Ավելացնել մի քանի անուշաբույր համեմունք և կանաչիներ՝ աղացած մսով լավաշով ռուլետի ձեր յուրահատուկ համը ստանալու համար:

Լավաշով ռուլետ

Լավաշով ռուլետ աղացած մսով. Անհրաժեշտ բաղադրիչները

  • Աղացած տավարի միս 400 գ
  • Լավաշ 1 հատ
  • Ձու 3 հատ
  • Սոխ 1 հատ
  • Կոշտ պանիր 50 գ
  • Աղ ըստ համտեսի
  • Սև պղպեղ (աղացած) ըստ համտեսի

Լավաշով ռուլետ

Լավաշով ռուլետ աղացած մսով. Պատրաստման եղանակը

  1. Աղացած մսին խառնել մանրացված սոխը, 2 ձու, աղ և պղպեղ: Ըստ ճաշակի կարող եք ավելացնել այլ համեմունքներ:
  2. Լավաշը փռել աշխատանքային մակերեսի վրա, վրան քսել աղացած մսով լցոնը և ոլորել ռուլետը:
  3. Ծածկել ջեռոցի տապակը յուղաթղթով, դրա վրա դնել ռուլետը և դնել այն 180 աստիճան տաքացրած ջեռոցում 40 րոպե:
  4. Թխելու ընթացքում հարել ձուն և քսել ռուլետին յուրաքանչյուր 10 րոպեն մեկ: Եփվելուց 5 րոպե առաջ վրան ցանել քերած պանիրը:

Լավաշով ռուլետ

Թող լավաշը մի փոքր սառչի, ապա մատուցեք: Փխրուն պանրով կեղևը և հյութալի մսի միջուկը հիանալի կերպով լրացնում են միմյանց:

Լավաշով ռուլետն աղացած մսով պատրաստ է:

Բարի ախորժակ:

ԼԱՎԱՇՈՎ ՌՈՒԼԵՏ 2 Տարբերակով․ Անչափ Համեղ, Պարզ և Արագ

Ծույլ Լազանյա Լավաշով․ Արագ, Պարզ և Հեշտ տոնական ուտեստ ձեր սեղանին

Խնդրում ենք Գնահատեք