Այսօր շատերն են պատրաստում Լավաշով փխրուն խորտիկ, դրանք համեղ և ամենակարևորը՝ պարզ ու արագ ուտեստներ են։
Ես ձեզ առաջարկում եմ շատ ախորժելի և հագեցնող տարբերակ, որը կարելի է պատրաստել նախաճաշի, ընթրիքի համար։

Լավաշով փխրուն խորտիկ. Անհրաժեշտ բաղադրիչները
_Լավաշ 1 հատ
_Թթու վարունգ 2 հատ
_Կաղամբ 350 գր
_Սոխ 1 հատ
_Գազար 1 հատ
_Սամիթ, սխտոր՝ ըստ ճաշակի
_Մայոնեզ, աղ, պղպեղ՝ ըստ ճաշակի

Լավաշով փխրուն խորտիկ. Պատրաստման եղանակը
_Սոխը մանր խորանարդիկներով կտրատել և վրան լցնել եռման ջուր, որպեսզի դառնություն դուրս գա։ Թողնել 10 րոպե, քամել։
_Կաղամբը բարակ շերտատել, գազարը խոշոր քերիչով քերել։
_Բանջարեղենը խառնել, ավելացնել մայոնեզը, բայց ոչ շատ, որպեսզի զանգվածը շատ ջուր դուրս չտա։
_Ավելացնել մանր կտրատած կանաչիները, աղն ու պղպեղը։
_Միջուկը տարածել լավաշի վրա և պինդ ռուլետաձև փաթաթել և կտրել մասերի:
_Բուսական յուղը տաքացնել տապակի մեջ և տապակել կտորները երկու կողմից, մինչև ոսկե դարչնագույնը:

Նախուտեստը ստացվում է շատ խրթխրթան, հագեցնող և համեղ։ Եթե չեք սիրում բանջարեղենային միջուկներ, ապա օգտագործեք նախապես տապակած աղացած միս կամ քերած պանրի հետ խառնած սունկ։
Այն համեղ է աղի կամ քաղցր կաթնաշոռով, բայց այս դեպքում պետք է մի քանի ձու հարել և թաթախել կտորները թավայի մեջ դնելուց առաջ. ձուն թույլ չի տա, որ կաթնաշոռը տապակվելիս դուրս հոսի:
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Լավաշով ռուլետ







