Լյարդը թթվասերով, Ստացվում է հյութալի և փափուկ ուտեստ

Լյարդը թթվասերով ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ԽՈՀԱՆՈՑ

Լյարդը թթվասերով, Ստացվում է հյութալի և փափուկ ուտեստ

Լյարդը սիրում է զգույշ և գրագետ վերաբերմունք, այդ դեպքում ստացվում է հյութալի, փափուկ և բուրավետ կերակուր:

Այս ուտեստն այնքան համեղ և ախորժելի է ստացվում, որ կարելի է մատուցել տարբեր կողմնակի ուտեստների հետ:

Լյարդը թթվասերով

Լյարդը թթվասերով. Անհրաժեշտ բաղադրիչները

_Հավի լյարդ 400 գ

_Սոխ 1 հատ

_Սխտոր՝ ըստ ճաշակի

_Կանաչիներ, աղ, պղպեղ՝ ըստ ճաշակի

_Թթվասեր 2 ճաշի գդալ

_Կարագ 30 գ

_Շաքար մի պտղունց

Լյարդը թթվասերով

Լյարդը թթվասերով. Պատրաստման եղանակը

_Լվանալ լյարդը և մաքրել ​​ավելորդ մասերից:

_Եռման ջուր լցնել լյարդի վրա և թողնել 3-5 րոպե:

_Թավայի մեջ մի փոքր քանակությամբ բուսական յուղ խառնել կարագի հետ և տապակել մանր կտրատած սոխը՝ մի պտղունց աղով և շաքարով:

_Լյարդը լցնել տապակի մեջ, խառնել և տապակել 5 րոպե՝ ուժեղ կրակի վրա:

_Աղ և պղպեղ անել ավելացնել տարբեր համեմունքներ, թթվասեր և մանանեխ՝ ըստ ցանկության, ճզմած սխտոր և կանաչիներ:

_Թուլացնել կրակը, ծածկել և եփել մոտ 2 րոպե:

Լյարդը թթվասերով

Այս նուրբ լյարդի հետ մատուցել կարտոֆիլով պյուրե, բրինձ կամ մակարոն: Ստացվում է շատ համեղ և հագեցնող համեղություն:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Անհավանական համեղ Տավարի մսով ուտեստ

Խնդրում ենք Գնահատեք