Լոբին հունական ձևով. Սա սպիտակ լոբի է, որը եփում են բանջարեղենով և լոլիկով: Շոգեխաշած սպիտակ լոբին մատուցում են թարմ բանջարեղենի աղցանով և ֆետա պանրով: Երբեմն այս ճաշատեսակին ավելացնում են բարակ կտրատած ապխտած երշիկ:
Հոյակապ, սպիտակուցներով հարուստ կերակրատեսակը լիովին կհագեցնի և համի զգայարանին հաճույք կպատճառի: Այն կարող է մատուցվել և որպես հիմնական ուտեստ, և որպես խավարտ:
Լոբին հունական ձևով. Բաղադրիչները
_Լոբի 500 գ
_Սխտոր 2-3 պճեղ
_Գազար 2 հատ
_Բուլղարական պղպեղ 1 հատ.
_Նեխուրի արմատ 1 հատ
_Լոլիկ 2 հատ
_Տոմատի մածուկ 2 ճաշի գդալ.
_Ձիթապտղի յուղ 100 մլ
_Աղ` ըստ համտեսի
_Սև պղպեղ (աղացած)` ըստ համտեսի
_Շաքար` ըստ համտեսի
_Դափնու տերև 1 հատ
Լոբին հունական ձևով. Պատրաստման եղանակը
_Թրջեք լոբին նախօրեին, թող մնա ամբողջ գիշեր: Եթե մոռացել եք թրջել, կարելի է, կես ժամ եփել, ապա թողեք նույն ջրի մեջ մեկ ժամ: Քամել ջուրը քամոցով, լոբին լցնել խորը ձևամանի մեջ:
_Տաքացնել բուսական յուղը խորը թավայի մեջ: Տապակել մանր կտրատած սոխը և ճզմած սխտորը մինչև փափկի:
_Ավելացնել մանր կտրտած գազար, կտրատած պղպեղի կտորներ, նեխուրի մանրացված արմատը:
_Շոգեխաշել 7 րոպե:
_Ավելացնել մաքրած և մանրացված լոլիկ, տոմատի մածուկ և մի պտղունց շաքար, աղ, պղպեղ:
_Լցնել 1 բաժակ ջուր, 15 րոպե շոգեխաշել կափարիչի տակ:
_Լոլիկի սոուսը լցնել լոբու վրա, փայլաթիթեղով ծածկել ձևամանը և դնել շոգեխաշվելու 40 րոպե` նախապես տաքացրած ջեռոցում:
_Հեռացնել փայլաթիթեղը, եփել ևս կես ժամ: Փորձեք լոբին. Եթե դեռ պատրաստ չէ, իսկ հեղուկը գոլորշիացել է, մի քիչ տաք ջուր ավելացնել և էլի շոգեխաշել:
Լոբին հունական ձևով պատրաստ է:
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Լոբով աղցան