Լոբով ապուր Բոբ Չորբա. Արևոտ Բուլղարիայում գիտեն, թե ինչպես կարելի է հագեցնել քաղցը տաք եղանակին, երբ չես ուզում ոչ միս, ոչ էլ ձուկ:
Ասես հենց դրա համար է հորինված այս թանձր և հարուստ ապուրը: Ինչպես ցանկացած ավանդական ուտեստ, այս ապուրն էլ ունի բազմաթիվ տարբերակներ:
Կերակուրն ավելի կծու դարձնելու համար կարող եք ավելացնել մի քիչ կծու պղպեղ: Այնուամենայնիվ, խորհուրդ եմ տալիս նախ փորձել դասական տարբերակը, որպեսզի վայելեք բոլոր բաղադրիչների արտահայտված համը: Այն մատուցվում է ոչ թե տաք, այլ մի փոքր սառեցված: Ես խորհուրդ եմ տալիս հենց առաջին անգամն էլ սառը վիճակում փորձել:
Լոբով ապուր Բոբ Չորբա. Անհրաժեշտ բաղադրիչները
_Լոբի 200 գ
_Սոխ 1 հատ
_Սխտոր 2 պճեղ
_Լոլիկ 1 հատ
_Բուլղարական պղպեղ 1 հատ
_Գազար 1 հատ
_Ջուր 1,75 լ
_Աղ` ըստ ճաշակի
_Սև պղպեղ (աղացած)` ըստ ճաշակի
_Պապրիկա 1,5 ճաշի գդալ
_Չորացրած անանուխ 2 ճաշի գդալ
_Արևածաղկի ձեթ 4 ճաշի գդալ
Լոբով ապուր Բոբ Չորբա. Պատրաստման եղանակը
_Նախ պատրաստել լոբին: Դա անելու համար այն լվանալ, ապա լցնել խորը ամանի մեջ, ծածկել ջրով և թողնել առնվազն 8 ժամ:
_Դրանից հետո հեղուկը քամել: Լոբին լցնել կաթսայի մեջ և ավելացնել 750 մլ ջուր: Կաթսան դնել կրակի վրա և հեղուկը եռացնել:
_Եռալուց հետո եփել ևս 5 րոպե միջին կրակի վրա, ջուրը քամել, լոբուն ավելացնել 2 ճաշի գդալ արևածաղկի ձեթ:
_Լոբին բովել մոտ 2 րոպե՝ անընդհատ խառնելով:
_Լցնել ևս 1 լիտր տաք, եռացրած ջուր, եռացնել և եփել լոբին ցածր կրակի վրա 45-50 րոպե:
_Այդ ընթացքում պատրաստել մնացած բաղադրիչները: Մաքրել ու կտրատել սոխը:
_Սխտորն ճզմել մամլիչով կամ դանակով կտրել:
_Մաքրել և քերել գազարը խոշոր քերիչով: Նախ բուլղարական պղպեղը մաքրել սերմերից, ապա լոլիկի հետ միասին կտրել միջին չափի շերտերի:
_Մնացած բուսական յուղը տաքացնել տապակի մեջ և տապակել գազարը սոխով և սխտորով մոտ 8 րոպե:
_Ավելացնել պատրաստի լոլիկը և բուլղարական պղպեղը, աղ, պղպեղ անել:
_Տապակի պարունակությունը լցնել լոբով կաթսայի մեջ, հասցնել եռման և եփել ևս 25 րոպե ցածր ջերմության վրա:
Բուլղարական լոբով ապուրը հաջողությամբ կթարմացնի ձեր ապուրների ցանկը: Դրա համը նման չէ ուրիշ ավանդական ապուրների, որոնց մենք այդքան սովոր ենք:
Լոբով ապուր Բոբ Չորբան պատրաստ է:
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Կանաչ լոբով ուտեստ