Սպիտակուցի բաժինն ապահովելու համար պատրաստեք համեղ և առողջ լոբով կոտլետներ: Սա հիանալի տարբերակ է բուսակերների և առավել ևս՝ պաս պահողների համար:

Լոբով կոտլետներ. Անհրաժեշտ բաղադրիչները
_Եփած լոբի 1,5 բաժակ
_Սունկ 1 բաժակ
_Սխտոր 1 պճեղ
_Վարսակի ալյուր 0,5 բաժակ
_Համեմունքներ (սև պղպեղ, համեմի սերմ) 1-ական պտղունց
_Աղ 1 պտղունց
_Ձիթապտղի յուղ 2 + 4 ճաշի գդալ

Լոբով կոտլետներ. Պատրաստման եղանակը
_Լոբիները թրջել ամբողջ գիշեր, քամել ջուրը, եփել մինչև փափկի (կախված լոբու տեսակից՝ 1-1,5 ժամ):
_Քամել ջուրը և թողնել սառչի, մանրացնել բլենդերով կամ մսաղացով:
_Սունկն ու սխտորը մանր կտրատել, ձիթապտղի յուղով տապակել, մինչև սունկը եփվի։
_Վարսակի ալյուրը խորը ամանի մեջ խառնել լոբու խյուսի, տապակած սունկի, համեմունքների և աղի հետ։
_Գնդիկներ անել և մի փոքր հարթեցնել:
_Տապակել կոլոլակները յուրաքանչյուր կողմից, մինչև ոսկե դարչնագույնը:
_Որից հետո տեղափոխել յուղ քսած տապակի մեջ և թխել ջեռոցում 30 րոպե։
_Մատուցել լոլիկի կամ բոլոնեզ սոուսով մակարոնեղենի կամ բրնձի հետ:

Բարի ախորժակ:
Տեսանյութ
Դդմիկով կոտլետ







