Լոլիկով ձվածեղ. Ձվով և բանջարեղենով համեղ նախաճաշ
Ստացվում է շատ քնքուշ ու համեղ ձվածեղ՝ բանջարեղենով: Այս նախաճաշը կլինի թեթև, բայց հագեցնող, կատարյալ է թե երեխաների և թե մեծահասակների համար:
Լոլիկով ձվածեղ. Անհրաժեշտ բաղադրիչները
_Ձու 4 հատ
_Լոլիկ 1 հատ
_Քաղցր պղպեղ 1 հատ
_Սոխ 1 հատ
_Սխտոր 1 պճեղ
_Աղ և պղպեղ՝ ըստ ճաշակի
_Կանաչիներ՝ ըստ ճաշակի
Լոլիկով ձվածեղ. Պատրաստման եղանակը
_Այս քանակի ձվի համար կարող եք վերցնել ոչ թե 1, այլ յուրաքանչյուր բանջարեղենից 2 հատ, այդպես կստանաք լիովին վիտամինային, համեղ ուտեստ:
_Կտրել բանջարեղենը խորանարդներով կամ ինչպես ձեզ դուր է գալիս:
_Մանր կտրատել սխտորն ու կանաչիները:
_Առաջին հերթին սոխը տապակել բուսայուղով, ապա ավելացնել մնացած բանջարեղենը, տապակել մինչև փափկի, համեմել աղով և պղպեղով
_Զանգվածի վրա պատրաստել 4 փոսիկ և ձվերը կոտրել դրանց մեջ, աղ և պղպեղ անել դրանց վրա:
_Թուլացնել կրակը, տապակել 5 րոպե, մինչև սպիտակուցը եփվի, իսկ դեղնուցը մնա փափուկ:
Հուշում. Եթե ձեզ դուր չի գալիս ջրիկ դեղնուցը, ապա տապակը ծածկեք կափարիչով և եփեք:
_Վերջում կտրատած կանաչիներ և պղպեղը ցանել վրան, ապա մատուցել սեղանին:
Ճաշատեսակը կարելի է մատուցել տարբեր սոուսներով, խոզապուխտով սենդվիչներով:

Եթե ձեզ դուր է գալիս պանիրը, ապա եփելուց մի քանի րոպե առաջ կարող եք ցանել քերած պանիր:
Լոլիկով ձվածեղը պատրաստ է:
Բարի ախորժակ:
Տեսանյութ
5 Արագ նախաճաշ







