Լոլիկով և պանրով դդմիկ. Նուրբ ու հյութեղ ջեռեփուկն անչափ համեղ նախաճաշ կլինի 

Լոլիկով և պանրով դդմիկ ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Լոլիկով և պանրով դդմիկ պատրաստելու համար ավելի լավ է օգտագործել երիտասարդ դդմիկներ: Դրանց կեղևն ավելի փափուկ է, իսկ բանջարեղենն ինքնին ավելի համեղ է։ Բայց ամեն դեպքում, կեղևը կարելի է հեռացնել, եթե այն չափազանց կոպիտ թվա։ Իսկ լոլիկները պետք է մեծ, հյութալի և մսոտ լինեն:

Այս բաղադրատոմսը գործողությունների խիստ հրահանգ չէ, այլ ավելի շուտ հնարավորություն ձեր երևակայության համար: Օգտագործեք ցանկացած համեմունք, թթվասերը փոխարինեք ցածր յուղայնությամբ մայոնեզով կամ մածունով, վերցրեք տարբեր տեսակի պանիրներ։

Ի դեպ, շատ համեղ կստացվի, եթե դդմիկը նախքան նորից ջեռոց դնելը ցողեք պեստո սոուսի բարակ շերտով:

Լոլիկով և պանրով դդմիկ

Լոլիկով և պանրով դդմիկ. Բաղադրիչներ

_Դդմիկ 1 հատ

_Ձու 1 հատ

_Եգիպտացորենի օսլա 1 ճաշի գդալ

_Թթվասեր 2 ճաշի գդալ

_Սխտոր 1 պճեղ

_Ցորենի ալյուր 4 ճաշի գդալ

_Լոլիկ 2 հատ

_Կոշտ պանիր 70 գ

_Աղ՝ ըստ ճաշակի

Լոլիկով և պանրով դդմիկ

Լոլիկով և պանրով դդմիկ
Լոլիկով և պանրով դդմիկ. Պատրաստման եղանակը

_Լվանալ դդմիկը և պատառաքաղով քերել այն երկայնքով։ Այնուհետև այն կտրատել շրջանակներով, աղ անել և թողնել 5 րոպե։

_Թթվասերը խառնել ձվի, աղի, եգիպտացորենի օսլայի և ճզմած սխտորի հետ։

_Ալյուրը լցնել առանձին ափսեի մեջ։

_Դդմիկը չորացնել թղթե սրբիչներով: Թաթախել դրանք նախ ալյուրի, ապա ձվի խառնուրդի մեջ։

_Դդմիկը դնել թխման կաղապարի մեջ։ Դնել նախապես 180°C տաքացրած ջեռոցը 20-25 րոպե։

_Այդ ընթացքում լոլիկը կտրատել շրջանակներով, իսկ պանիրը՝ խորանարդիկներով (կարելի է քերել)։

_Թխած դդմիկի վրա դնել լոլիկը և պանիրը: Կաղապարը կրկին դնել ջեռոցը ևս 10 րոպեով։

Լոլիկով և պանրով դդմիկ

Լոլիկով և պանրով դդմիկն այս բաղադրատոմսով հարմար է նաև որպես թեթև ճաշ կամ ընթրիք: Բացի այդ, դրանք լավ համադրվում են մսային և ձկան ուտեստների հետ։ Բոլոր նրանք, ովքեր, ովքեր կփորձեն, անմիջապես կգնահատեն ուտեստի համը:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Դդմիկով կոտլետներ

Խնդրում ենք Գնահատեք